Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նժդեհեան Գաղափարաբանութեան Ոգով Դէպի Նժդեհեան Սրբազան Ուխտավայրեր

Նոյեմբեր 1, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԵՂԻՆԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Թորգոմազարմ մեր ազգը, որ բազմիցս դժոխքի յատակը տեսել էր երկրի երեսին, այսօր կրկին աղէտաբեր ժամանակներ է ապրում: Եւ այսօր, առաւել քան երբեւէ, երբ վիրաւոր են մեր մարմինն ու հոգին, ազգային Ոգին սնուցող ու դիւցազնացնող հրաշագործներ են պէտք:

Անառարկելիօրէն այդպիսին է մեր ազգային գաղափարախօսութեան ջահակիր ու ռազմի բոցաշունչ աստուած յիշեցնող հայ մեծագոյն այրերից մէկը` Գարեգին Նժդեհը. «Ուր էլ եւ երբ էլ մեռնեմ, հաւատա՜, իմ ազի՛զ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակներին առաջնորդէ…»:

Հայոց պատմութեան ալեծուփ ովկիանոսում մեր նուիրական հերոսների շարքում իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ վեր է յառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմութեան այն եզակի դէմքերից է, որի մէջ ներդաշնակօրէն միաձուլուել են զինուորականն ու մտածողը, ազգային բարոյախօսն ու քաղաքական գործիչը, եւ որն իր պատմաստեղծ կեանքով հաստատաբար դասւում է հայոց առաջնագոյն մեծերի շարքին:

1955 թ. Ռուսաստանի Վլատիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մէկում քայքայուած առողջութեամբ մի բանտարկեալ կնքեց իր մահկանացուն: Ինչպէս հարիւրաւոր հանգուցեալների, նրան էլ առանց որեւէ սգոյ ծիսակարգի յուղարկաւորեցին Վլատիմիրի քաղաքային գերեզմանոցում: Յետոյ տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրայ գրուած էր. «Տէր Յարութիւնեան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»: Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն էր:

1983թ. լեզուաբան, փրոֆեսէօր Վարագ Առաքելեանի մօտ միտք յղացաւ Հայաստան տեղափոխելու Նժդեհի աճիւնը: Այդ դժուարին առաքելութեամբ Վլատիմիր է մեկնում Նժդեհի թոռնուհու ամուսինը` Պաւել Անանեանը, փնտռում-գտնում գերեզմանը, յետոյ վերադառնում Երեւան: Մի քանի օր անց դարձեալ մեկնում է այնտեղ, ծանօթանում երկու վստահելի ռուսի հետ ու նրանց օգնութեամբ քանդում է շիրիմը: Անցորդները տարակուսանքով նայում էին օրը ցերեկով քաղբանտարկեալի գերեզմանը քանդող մարդկանց, բայց, բարեբախտաբար, ո՛չ հարցուփորձ արեցին, ո՛չ էլ ոստիկանութիւն կանչեցին: Մէկ առ մէկ գտնելով եւ ուսապարկում թաքցնելով ոսկորները` Անանեանը ժամանում է Մոսկուա, իսկ այնտեղից գնացքով` Երեւան:

1983-ին հերոսի աճիւնն իր հողում էր:

Մի խումբ հայրենասէրներ սկսում են յուղարկաւորութեան վայր որոնել, բայց կարծես փակուղու առջեւ են կանգնում: 80-ականների սկիզբը խորհրդային վարչակարգի ամենադաժան տարիներն էին, եւ դժուար չէր կռահել, թէ ի՛նչ կ՛անէր Քա.Կէ.Պէ.-ն, եթէ իմանար այդ հայրենանուէր ձեռնարկման մասին. մասունքները կ՛ոչնչացուէին, իսկ մասնակիցները կը ձերբակալուէին ու կ՛աքսորուէին: Նոյնիսկ ամենահայրենասէր մարդիկ, սարսափելով հաշուեյարդարից, հրաժարւում էին գոնէ ժամանակաւոր իրենց տոհմական գերեզմանոցներում Նժդեհի մասունքները թաղելուց: Դերասան Սօս Սարգսեանը դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինին` խնդրելով նրա թոյլտուութիւնը` սպարապետին Ս. Գայեանէ եկեղեցու բակում` Խենթի գերեզմանի մօտ թաղելու համար: Վեհափառը մէկ օր մտածելուց յետոյ պատասխանում է, որ Նժդեհը մեծ հերոս է եւ արժանի է Էջմիածնում ամփոփուելու, բայց ժողովուրդը նրա գերեզմանն ուխտատեղի կը դարձնի, եւ իշխանութիւնները կ՛իմանան այդ մասին: Որքան ողբերգական էին «Լեռնահայաստանի արծուի» բանտարկութիւնն ու մահը, կրկնակի ողբերգական դարձաւ նրա սուրբ աճիւնի ամփոփման ոդիսականը: Մօտ երկու ամիս արկղի մէջ դրուած ոսկորները պահւում են Գուրգէն Արմաղանեանի, ապա Վարագ Առաքելեանի նկուղներում` ընտանիքի անդամների աչքից պահածոների տարաներով քողարկուած:

Ի վերջոյ, որոշւում է մինչեւ յարմար տեղ գտնելը մասունքները պահ տալ Խուստուփ լերան լանջին: Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպաննուած տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւայ ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղուաձորը…»:

1983թ. հոկտեմբերի 7-ին աճիւնից մի նշխար ամփոփւում է Խուստուփ լերան լանջին` Կոզնի կոչուած աղբիւրի մօտ:

Նժդեհեան գաղափարախօսութիւնը հայրենապաշտ մի խումբ արցախցիներիս յունիսին տարաւ դէպի նժդեհեան սրբազան ուխտավայրեր դարձած Խուստուփ, Գլաձորի Ս. Սպիտակաւոր վանք:

Ուխտագնացութիւնների մեկնարկը տրուեց հէնց Խուստուփից: Չնայած դժուարամատչելի ճանապարհին` լեռը ուխտաւորների պակաս չի ունենում:

Մէկ օր Խուստուփի լանջին խարոյկի շուրջ նժդեհեան գաղափարախօսութեան վերաբերեալ հետաքրքիր քննարկումներ անցկացնելուց, ազգային երգեր երգելուց, պարելուց եւ վրաններում գիշերելուց յետոյ, գիշերուայ թանձր խաւարում  լապտերներով ճանապարհուեցինք` նուաճելու Սիւնեաց սրբազան լերան բարձունքը: Հայրենասիրական երգերը, որոնք իրար հերթ չտալով երգում էինք, միայն ու միայն աւելի էին ոգեւորում եւ առաջ մղում` մոռացնել տալով ֆիզիքական յոգնածութիւնն ու դժուարանցանելի ճանապարհը:

Անվերջ թուացող ճանապարհից յետոյ վերջապէս հասանք Կոզնի աղբիւրին, որտեղ իրար էին միախառնուել հպարտութեան, մեղաւորութեան, ամօթի եւ այլ զգացումներ… Մենք Նժդեհի մօտ էինք:

Բարձունքն առջեւում էր: Եւս մէկ ժամ, եւ այն կը յաղթահարուէր  միասնականութեան ու կամքի շնորհիւ:

Վերջապէս նուաճուած էր անմատչելի թուացող բարձունքը: Երեւացող հզօր տեսարանը մի պահ քարացրել էր բոլորիս: Մենք ամպերի վրայ էինք ու վայելում էինք հայրենի լեռների անաղարտ օդը: Կարծես վերացել էինք ու կտրուել իրականութիւնից` մոռանալով դէպի բարձունք տանող ճանապարհին յայտնուած բոլոր դժուարութիւններն ու խոչընդոտները:

Խուստուփից վերցրած աներեւակայելի զգացողութիւններն ու տպաւորիչ յուշերը դեռ երկար կը շարունակեն լինել մեր ուղեկիցը:

«Զանգեզուրի արծուի» «Եթէ չգամ, իմացէք, որ չկամ» պատգամը բարեբախտաբար չիրականացաւ, որովհետեւ վաղուց Նժդեհն իր տանն է` Հայաստանում:

Հիմնական աճիւնը զինկէ արկղում մի քանի տարի պահուելուց յետոյ, 1987թ. մայիսին վերոյիշեալ հայրենասէրների, ինչպէս նաեւ աբովեանցի գեղանկարիչ Ժորա Բարսեղեանի ջանքերով Եղէգնաձորի Սպիտակաւոր Ս. Աստուածածին եկեղեցու պատի մօտ յուղարկաւորւում է: Խորհրդային տարիներին Նժդեհի յուղարկաւորութիւնն իրօք խենթութիւն էր:

Ամէն տարի յունիսի 17-ին ուխտագնացութիւն է կատարւում դէպի Սպիտակաւոր` Նժդեհի գերեզմանին:

Լեռնահայաստանի արծիւը մեր ժողովրդի պաշտամունքն է դարձել: Նա ոչ միայն մեծ ռազմագէտ էր, այլեւ` հայ փիլիսոփայական մտքի հսկաներից մէկը:

Խուստուփի բարձունքը յաղթահարելուց յետոյ մեզ սպասում էր Գլաձորի Ս. Սպիտակաւոր վանքը: Տեղացիների, ՀՀ  տարբեր մասերից ժամանած ուխտաւորների շարքում էին նաեւ Նժդեհի մասունքներն ամփոփելու գործում անմիջական մասնակցութիւն ունեցած մարդիկ` գեղանկարիչ Ժորա Բարսեղեանը եւ մաթեմատիկոս Գարեգին Մխիթարեանը: Ժորա Բարսեղեանը ականատեսի աչքերով ներկայացրեց նժդեհեան մասունքների դեգերումները.

«Երբ նշխարները դրուած էին գերեզմանում, ես հոգացի, որ ոսկորներից ամէն մէկն իր տեղում լինէր: Առաջինը փրոֆեսէօրն օրհնանքով հող լցրեց աճիւնի վրայ, յետոյ լցրինք մնացած հողը եւ գերեզմանը հաւասարեցրինք շրջապատին: Մեր պատրաստած «վկայութիւնը», որ «մագաղաթի» վրայ արտագրելուց յետոյ դրել էի շշի մէջ, որոշեցինք չդնել գերեզմանի մէջ: Մտածում էինք, որ դեռ կարող են գալ եւ քանդել գերեզմանը: Մոմեր վառեցինք:

– Վերջապէս հանգրուանեց իր հայրենիքում: Կը գայ Նժդեհի ժամանակը, եւ այստեղ նոյնպէս սրբատեղի կը դառնայ…,- ասաց փրոֆեսէօրը:

Մագաղաթի վրայ գրել էի հետեւեալ գրութիւնը, որ պիտի դրուէր Նժդեհի աճիւնի հետ. «ԳԱՐԵԳԻՆ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ (ՆԺԴԵՀ): Հա՛յ պարմանի, եթէ երբեւիցէ ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայութիւնը, իմացիր, որ դու գտել ես հայ հերոսաց հերոս Նժդեհի յաւէտ սրբազան աճիւնը: Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սիւնեաց բարձր լեռները, եւ հայ ազգի երկու արիւնարբու թշնամիները թաքնւում էին ձորերում ու լեռներում: Ծնկի՛ եկ այս աճիւնի առջեւ, ինչպէս այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին յանձնողներն արեցին»:

Նժդեհի հոգին սաւառնում է հայ լեռնաշխարհի վրայ, եւ այդ հոգին գալիք ազատագրական կռւում դարձեալ առաջնորդելու է մեզ:

Նժդեհն իր հայրենիքում արդէն գերեզման ունէր: Դա տարիների ձգտում էր: Արգելքները յաղթահարուել էին:

Տարիներ անց Սուրբ Սպիտակաւոր վանքի բակում թաղուած մասունքներից նաեւ Կապանում կառուցուած նժդեհեան յուշահամալիրում վերաթաղուեցին` հիմք դնելով Նժդեհի 3 սրբազան աճիւնավայրերի ուխտագնացութիւններին:

Հայոց հողը ծարաւ էր Նժդեհի «վերադարձին»: Հողը հագեցաւ, հողը գրկեց իր արժանաւոր զաւակին:

 

 

 

 

 

Նախորդը

Գետ-Գիտութեան. Ի՞նչ Է Բժշկական Բարոյագիտութիւնը Եւ Ինչո՞ւ Ան Կարեւոր Է (Մաս Բ.)

Յաջորդը

Սփիւռքը/Անուն Եւ Երեւոյթ

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?