Սերպ անուանի թենիսմեն Նովաք Ճոքովիչ նախորդ շաբաթավերջին դարձաւ տիտղոսակիր` Ասթանայի մէջ (Ղազախստան) տեղի ունեցած «ԷՅ. Ի. ՓԻ. -500» մրցաշարքին գծով:
Աւարտականին 7-րդ դասուած Ճոքովիչ իր յաղթանակը արձանագրեց 6-րդ դասուած Սթեֆանոս Ցիցիփասի դէմ (Յունաստան), 6-3 եւ 6-4 արդիւնքով:
Իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին 21 կրան շլեմի տիտղոսներու տիրացած Ճոքովիչ այսպիսով տիրացաւ իր 90-րդ տիտղոսին:


