Եուվենթուսի, Ինթեր Միլանի եւ Կանայի ֆութպոլի ազգային խումբի նախկին յետսապահ, 33 տարեկան Քուատվօ Ասամոա պաշտօնապէս յայտարարեց, որ կու գայ վերջ մը դնելու ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին:
Ան 2008-էն 2012 մաս կազմած է Ուտինեզէի, 2012-էն 2018` Եուվենթուսի, 2018-էն 2020` Ինթեր Միլանի, իսկ 2021-ին` Քալիարիի:
Իսկ Կանայի ֆութպոլի ազգային խումբին հետ ան 2008-էն 2019 մասնակցած է միջազգային 74 մրցումի:
Նշենք, որ Ասամոա Եուվենթուսի հետ վեց անգամ հանդիսացած է Իտալիոյ ֆութպոլի ախոյեան: