Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հարցեր, Որոնք Կարօտ Են Պատասխանների

Հոկտեմբեր 4, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Լսեցի սեպտեմբերի 26-ին Լեւոն Տէր  Պետրոսեանի հետ անցկացուած հեռուստահարցազրոյցը եւ ցաւով համոզուեցի երկու բանում. առաջին` տարիներ ու տասնամեակներ շարունակ սխալուած չեմ եղել այս մարդու քաղաքական մտասեւեռման հարցում, եւ երկրորդը` Լեւոն Տէր Պետրոսեանը չի փոխուել եւ գաղափարապէս նոյնական է իր քաղաքական հոգեզաւակի, Նիկոլ Փաշինեանի հետ` անկախ նրանից, թէ սրանցից իւրաքանչիւրը անձնական ի՛նչ տրամադրուածութիւն ունի միւսի նկատմամբ: Յիշեալ հարցազրոյցում հնչած զանազան նախադասութիւնները թողնելով մի կողմ` ընդգծում եմ երկու հիմնական միտք: Ակնյայտ է, որ Լեւոն Տէր Պետրոսեանը համաձայն է Նիկոլի կնքելիք «ցաւոտ» պայմանագրի հետ, եւ դա այն է, ինչը ինքը հետապնդել է տասնամեակներ շարունակ:

Պարզ խօսքով, նա ասում է, թէ բոլոր պատրանքները պէտք է դնել մի կողմ եւ ստորագրել պայմանագիր, ըստ որի, նախ եւ առաջ Արցախը պէտք է մնայ Ազրպէյճանի կազմում: Սա այն նոյն միտքն է, ինչ տարիներ շարունակ, հետեւողականօրէն կրկնել է Լեւոն Տէր Պետրոսեանը «Խաղաղութիւն թէ՞ պատերազմ» եւ այլ հարցադրումների ներքոյ, յօդուածների ու ելոյթների մէջ: Այդ դէպքում առաջի հարցս` եթէ կարծում էիք, թէ ելք չկայ եւ Արցախը չի կարող դուրս գալ Ազրպէյճանի կազմից, ինչո՞ւ 88 թուականի գարնանից ստանձնեցիք մի շարժման առաջնորդութիւնը, որի նպատակն էր Արցախի անկախացումը Ազրպէյճանից: Անտեղի չէ աւելացնելը, թէ ինչո՞ւ ստանձնեցիք պետութեան ղեկավարի պաշտօնը, երբ այդ նորաստեղծ պետութեան ամենահիմնական խնդիրներից մէկը Արցախի պետական ինքնիշխանութեանը հասնելն էր:

Անցնենք առաջ: ՔՊ-ի Պետրոսը հարցնում է, թէ շատերն ասում են, որ որեւէ պայմանով Հայաստանի կողմից պարտուողական պայմանագիր կնքելուց յետոյ էլ ազրպէյճանական կողմը (աւելացնենք նաեւ` թուրքական կողմը) չեն դադարեցնի իրենց պահանջները եւ Հայաստանին կը պարտադրեն նորանոր զիջումներ: Լեւոն Տէր Պետրոսեանը փորձում է թեթեւ անցնել սրա վրայով` որպէս թէ երկրորդական հարցի, ներկայացնելով իբրեւ տեսականօրէն միշտ էլ կարելի է ենթադրութիւններ անել, թէ յետոյ ինչեր կարող են պատահել: Իսկ ես հիմա Լեւոն Տէր Պետրոսեանին ուզում եմ տալ որոշակի հարց` դուք համոզուա՞ծ էք, որ Հայաստանի համար ամենախայտառակ պայմանագիրը կնքուելուց կարճ ժամանակ անց ազրպէյճանաթուրքական կամ, աւելի շուտ, թուրքազրպէյճանական զոյգը չի ներկայացնելու Հայաստանի համար աւելի կործանարար պահանջներ եւ զանազան սադրանքների, պատերազմների միջոցով նրանք չեն փորձելու հասնել իրենց նոր յաւակնութիւնների բաւարարմանը:

Ես վստահ եմ, որ Լեւոն Տէր Պետրոսեանը դրանում համոզուած չէ, իսկ որ աւելի ճիշդն է` նա համոզուած է, որ հէնց այդպէս էլ կը լինի: Եւ դրանում համոզուած լինելով` նա, ըստ էութեան, մեզ հրում է համաձայնելով միանալու Նիկոլ Փաշինեանի ստորագրելիք այն դաւադիր ծրագրին, որով կը նախանշուի Հայաստանի վերջի սկիզբը: Ես իմ համոզումն ունեմ, թէ արցախեան ազատագրական պայքարի առաջնորդն ինչո՞ւ է արդէն 32 տարի փորձում Հայաստանին պարտադրել Արցախի ազատագրման գաղափարից հրաժարումը եւ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ կործանարար պայմանագրի կնքումը: Ունի՞ Լեւոն Տէր Պետրոսեանը պատասխաններ վերոնշեալ հարցադրումներին` ժողովրդի համար: Կարո՞ղ է նա հիմնաւորել տասնամեակների խաղաղութեան հնարաւորութիւնը, որը մեզ կը պարգեւեն թուրքերը: Յիշենք` ռուսներն ու խորհրդային կայսրութիւնը այս նոր յարաբերութիւնների վրայ ազդող գործօն չեն լինելու:

 

 

 

Նախորդը

Նշմար. Բան Մը Պիտի Փոխուի՞… Գործնապէս

Յաջորդը

Կենսոլորտի Տօնը` Պքերքէի Մէջ. Համազգայինի «Գուսան» Երգչախումբը Կատարեց Երեք Շարականներ

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Յանձնառու ՀՕՄ-ականը
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Յանձնառու ՀՕՄ-ականը

Հոկտեմբեր 27, 2025
Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում
Անդրադարձ

Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում

Հոկտեմբեր 27, 2025
Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին
Անդրադարձ

Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին

Հոկտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?