Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արցախից Է Սկսուելու Հայ Ժողովրդի Վերջնական Ազատագրումը»

Հոկտեմբեր 1, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ

Պատերազմ էր, դատարկուեցին տները. գնացին տղաները` մայրական ու հայրական աղօթքներով լեցուն: Մի պահ նայեցին ցաւից տնքացող մայր հողին եւ յիշեցին, որ այդ նոյն հողով խաղալով են մեծացել ու զգացին, որ անպարտ են, հզօր: Այս գիտակցումով են անուանի լրագրող ու հրապարակախօս Միքայէլ Հաջեանի 2 որդիները` Նորայրն ու Երուանդը, մեկնել առաջնագիծ թէ՛ 2016թ.-ի եւ թէ՛ 2020-ի արցախեան պատերազմներին: Ցաւօք, 2016թ.-ին Նորայրը հետ չեկաւ, իսկ 2020-ին էլ` Երուանդը, սակայն բոլոր ապրողների հետ գեղեցիկ ապրելու իրաւունքով են ապրում նրանք` զոհուած քաջերը:

«Նորայրս աջ թեւս էր, հատուեց, Երուանդս ձախ թեւս էր, հատուեց, եւ արդ առանց թեւերի եմ մնացել», ասել է հերոս որդիների հայրը: Առանց թեւերի, բայց` հզօր ոգով, Արցախն ապրեցնելու եւ տղաների գործը կիսատ չթողնելու կոչով է հանդէս եկել Միքայէլ Հաջեանը Ստեփանակերտի եղբայրական յուշահամալիրում արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառմանը:

«Սիրելի՛ արցախցիներ, հարազատնե՛րս,

Այսօր իրօք, ինչպէս քիչ առաջ պարոն Ասրեանն ասաց, սգոյ օր չէ մեզ համար: Այսօր մեր զաւակների համար հպարտութեան զգացման եւ մեր գաղափարների, մեր կենսակերպի վերաարժեւորման օր է: Մեր պատկերացումներում, մեր աչքերի առաջ մշտապէս յառնած են մեր զաւակները:

Արցախեան պատերազմներում կորուսեալ, թէ պատերազմի ողջ վերադարձած  բոլոր տղաները, որոնք, թողնելով կենցաղ, սէր, ընտանիք, ի ծնէ են ելել ի պաշտպանութիւն հող հայրենիի, եւ որոնք հերոսաբար մարտնչելով կա՛մ  նահատակուել են դիրքերում` թիզ անգամ չնահանջելով, կա՛մ վերադարձել են ողջ-առողջ տուն` իրենց ընտանիքները:

Մեր բազմադարեայ պատմութիւնը` հայ ժողովրդի եւ մասնաւորապէս` արցախի ժողովրդի, լի է հերոսականութեան եւ ողբերգականութեան բազում էջերով: Ես ուզում եմ այսպիսի մի եզրայանգման գալ, այն է.  իւրաքանչիւր աւագ սերունդ բեռ է թողել  իր ժառանգների ուսերին: Իմ սերունդը եւ այդպէս վարուեց, ցաւօք: Իմ սերունդը չկարողացաւ այդ բեռը թօթափել  իր եւ ժողովրդի ուսերից ու այն փոխանցեց ժառանգներին` զաւակներին, ապա եւ թոռներին, հնարաւոր է եւ` ծոռներին:

Ցաւում եմ եւ ներողութիւն եմ խնդրում մեր բոլոր տղաներից եւ մեր ժառանգներից, մեր գալիք ժառանգներից նաեւ:

Մենք պէտք չէ մոռանանք նաեւ, որ մեր ուժը մեր համախմբման, մեր միասնականութեան մէջ է: Մենք պէտք չէ մոռանանք, որ աշխարհում բարեկամ երկրներ եւ ժողովուրդներ չունենք: Անգամ եթէ կան բարեկամութեան դրսեւորումներ, ապա դրանք բխում են նրանց շահերից: Մենք պէտք չէ մոռանանք, որ միակողմանի սէր չի լինում, առաւելապէս,  ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ: Մենք պէտք է մշտապէս մտածենք, որ մեր սէրը մենք ենք. մենք պէտք է իրար սիրենք, մենք պէտք է իրար գնահատենք, մենք պէտք է ուս ուսի տանք, որ երկիր պահենք. այն սուրբ հողը, այն սուրբ ջուրը, որ Աստծոյ շնորհածն է մեզ, որտեղ մեր նախնիներն են ապրել, որտեղ մենք ենք ապրում, որտեղ եւ մեր ժառանգները պէտք է ապրեն:

Արցախը միշտ էլ հայ ժողովրդի զարթօնքի եւ վերազարթօնքի ելակէտներից մէկն էր, եթէ ոչ` գլխաւոր ելակէտը: Ես հաւատացած եմ, որ անգամ այս դժուարին պայմաններում Արցախը դարձեալ իր առաքելութեան մէջ է գտնուելու:

Արցախից է սկսուելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը», ասել է Մ.  Հաջեանը:

«Ապառաժ»

Նախորդը

Եկա՞ծ Է Վայրկեանը Քարտերը Բանալու…

Յաջորդը

Միջեկեղեցական Շարժումին Անվերապահ Զօրակցութիւնը` Հայ Ժողովուրդին

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?