Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ես Տեսել Եմ Դժոխքը» Ասում Է Եռաբլուրում Յուղարկաւորութիւն Կատարող Հոգեւորականը

Սեպտեմբեր 30, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Ինձ յաճախ հարցնում են` դժոխքը շօշափելի՞ իրողութիւն է: Ասում եմ` այո, ես տեսել եմ, որովհետեւ այն, ինչ 44-օրեայ պատերազմի ընթացքում տեսանք, միմիայն կարելի է համեմատել դժոխային իրավիճակի հետ, երբ ողբի ձայնն ուղղակի ականջներդ խլացնում է, չես կարողանում դիմանալ դրան: Բայց կարծում եմ, թէ Աստուած ուժ է տալիս, որպէսզի մենք էլ կարողանանք մեր աղօթքով փոքր-ինչ սփոփանք տանք որդեկորոյս ընտանիքներին», ասում է գնդերէց տէր Պսակ քհնյ. Մկրտչեանը: Նա 44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում եւ այսօր էլ Եռաբլուրում յուղարկաւորութիւն կատարող հոգեւորականներից մէկն է:

Եռաբլուրում ենք: Տէր Պսակի հետ նստել ենք շիրիմներից մէկի կողքին: Մեր առջեւ, կարծես, եռագոյնների հովիտ է. դրօշները դրուած են գրեթէ բոլոր նոր շիրիմներին, որոնք 700-ից աւելի են: Եռագոյնները դրուել են հարազատների կողմից` ինքնաբուխ: Եւ դա, տէր Պսակի խօսքով, կարծես, ամբողջացնում է զոհուած տղաների առաքելութիւնը: Խնկի հոտն ու սգի ձայնը միաձուլուել են: Սառը քամին տարուբերում է դրօշները: Անբացատրելի ծանրութիւն կայ այստեղ:

Սեպտեմբերի 27-ին Վարագայ Սուրբ Խաչի տօնն էր: Այդ օրը տէր Պսակը պատարագի էր, երբ լսեց պատերազմի լուրը: Ասում է` ուղղակի չի պատկերացնում, թէ ինչպէս անցաւ պատարագը, որի աւարտից յետոյ բոլոր գնդերէցները շտապեցին իրենց զօրամասեր: Նրանց մի մասը մեկնեց ռազմաճակատ, միւս մասը մնաց թիկունքում:

Պատերազմի 3-րդ օրն առաջին զոհին յուղարկաւորեցին Եռաբլուրում: Տէր Պսակն այստեղ յուղարկաւորութիւն է անում հոկտեմբերի 1-ից մինչեւ հիմա: Հիմնականում երեք գնդերէցներով են կատարում յուղարկաւորութիւնները, բայց երբ զոհերի թիւը մեծ է լինում, նրանց օգնում են միւս հոգեւորականները: Առաջին օրերը չափազանց ծանր էին: Օրեր են եղել, երբ մի օրում 18 զոհուածի են յուղարկաւորել:

«Ծանր զգացողութիւն, ծանր ապրումներ էին, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում էինք, ուղղակի խելագարութեան հասցնող, խենթացնող երեւոյթ էր: Ու էդպէս սկսուեց` օրական յուղարկաւորութիւններ, առաւօտեան 10-11-ից մինչեւ երեկոյեան 6-7-ը մեր տղաներին յուղարկաւորում էինք աղօթքով, այն փափաքով ու յոյսով, որ Աստուած իրենց հոգիները լոյսի, արքայութեան բաժին պիտի դարձնի, որովհետեւ իրենք լոյսի զինուորներ են, որոնք ամենաթանկը տուեցին հայրենիքի պաշտպանութեան համար», ասում է տէր Պսակը:

Մեր զրոյցը ծանր է, հարցերը` երբեմն աւելորդ: Նայում եմ մեր կողքով անցնող երկու տարեց ամուսինների, կինը` մի կապոց կարմիր կակաչներով, ամուսինը` մեծ եռագոյնով:

«Այն, ինչ կատարւում է յուղարկաւորութիւնների ժամանակ, ուղղակի շատ դժուար է նկարագրել բառերով, երբ ծնողն ուղղակի քեզ հարցնում է` ինչի՞ համար, ու դու պատասխան չունես ասելու, որ քո զաւակը հերոսացաւ: Դա մխիթարութիւն չի բերում: Ուղղակի լռում ես եւ շարունակում աղօթքը», նշում է գնդերէցը: Տէր Պսակի ձայնը փոքր-ինչ նուաղում է` ողբերգութեան մասին խօսելը դժուար է:

Նրա համար ամենադաժան պահը զոհերի անուանացանկը ստանալն է, որը յետոյ էլ չի ջնջում: Ասում է` չի ջնջում, որովհետեւ տղաներն իր համար ներկայ են: Դա նմանեցնում է զօրամասերում անցկացուող անուանականչին: Իր պարագայում, եթէ ցուցակները կան, ուրեմն տղաները ներկայ են:

– Ֆիզիքապէս ո՞նց էիք հասցնում,- հարցնում եմ նրան:

– Հիմա զարմանում եմ` ոնց էինք հասցնում, երեւի ուժ էինք ստանում, Աստուած էր ուժ տալիս: Հիմա որ հետ եմ նայում, չգիտեմ, բացատրութիւն չունեմ, եթէ ոչ` հաւատն ու Աստուած:

– Կա՞ն դրուագներ, որ անընդհատ ձեր աչքի առաջ են:

– Մի տեսարան կայ, որ երբեւէ մտքիցս դուրս չի գայ, ինչպէս որդեկորոյս մայրն ուղղակի պարում էր` երեւի ոչ բնական վիճակում լինելով, եկեղեցու դիմաց` շարահրապարակում, ուղղակի պարում էր` ասելով, որ չհասցրեց իր զաւակին ամուսնացնի, ուրախութիւն ունենայ: Այդպիսի դրուագներ աշխատում եմ չյիշել:

Մեր զրոյցը երբեմն դադարներով է լցւում: Երեք բլուրներից երեւացող քաղաքը մանր է թւում իր խնդիրներով: Մեքենաներն անընդհատ ինչ-որ տեղ են շտապում, դրանց հետ` նաեւ ժամանակը:

– Եռաբլուրում ժամանակը կանգնում է` անցեալ եւ ապագայ չկայ: Այստեղ միայն ներկայ է, եւ դու այս իրականութեան մէջ ես: Իրականութիւն, որի մէջ այս բոլոր տղաները կենդանի են: Երեւի դա է մխիթարութիւնը,- ասում է տէր Պսակը,- այստեղ ամէն ինչ ուրիշ կերպ է ընկալւում, իրականութիւնը լրիւ փոխւում է: Իրականութիւն, որը մեզ մշտապէս պէտք է ուղեկցի կեանքի ընթացքում, ապագայում` սերունդներին: Այստեղ ուղղակի սովորելու տեղ է, մաքրուելու տեղ է, վերարժեւորելու, կեանքին նորովի նայելու, իմաստաւորելու տեղ է: Դու ուղղակի չես կարող ուրիշ կերպ մտածել ու մտնել էստեղ: Այլ հոգեվիճակով եթէ մտնես, չես կարող երկար մնալ, որովհետեւ ճնշելու է, ու դու ուղղակի պէտք է փախչես, բայց երբ մտնում ես այն հոգեվիճակով, որ հարիր է այս սրբավայրին, ակամայից ձուլւում ես միջավայրին, ակամայից քայլում ես այդ տղաների հետ, լսում ես նրանց, աղօթք ես բարձրացնում:

– Ին՞չ են ասում նրանք:

– Իմ կարծիքով` հիմա բոլորն ուզում են մի բան, որ մենք ապրենք ու ուժեղ լինենք, չուրանանք այն կարեւոր առաքելութիւնը, որ ստանձնել էին եւ իրագործեցին իրենց կեանքի գնով:

– Ծանրացա՞ծ էք տուն գնում:

– Եթէ անկեղծ` այո՛, որովհետեւ երբ տեսնում ես աչքիդ առաջ տղաների այս բազմութիւնը, որոնք ֆիզիքապէս այլեւս չկան, հասարակութեան մէջ չեն լինելու, ցաւ ես ապրում այն որդեկորոյս մայրերի համար, որոնք ամէն օր այցելում են այստեղ, այն հայրերի համար, որոնք լուռ իրենց ցաւը տանելով, իրենց մէջ արտասուելով, ողբալով, ուղղակի անձայն կանգնած են իրենց որդիների շիրիմների կողքին: Ցաւ ես ապրում արտասուող ու չմխիթարուող քոյրերի, կանանց, երեխաների համար: Այս ամէն ինչը ծանրութիւն է բերում:

Մեր զրոյցից յետոյ` կէսօրին, տէր Պսակը նորից պատրաստւում էր յուղարկաւորութեան կարգի: Երկու ժամկետային զինծառայողների աճիւններ էին բերելու: Գնդերէցն ասում է, թէ ինչքան էլ իրենց կատարածը փորձեն դիտարկել որպէս հոգեւորականի ծառայութիւն, միեւնոյնն է` մարդ են ու ամէն անգամ նորովի են վերապրում ամէն տղայի կորուստը: Եւ կարեւոր չէ` 100 օր առաջ, թէ հիմա, նոյն ապրումներն ունեն:

Յուղարկաւորութիւններից յետոյ զոհուած տղաներից շատերի ընտանիքներին է այցելում: Նրանցից շատերի հետ հարազատացել է: Ասում է` ժամանակը կ՛անցնի, բայց ցաւը` չէ: Եւ եթէ Աստուած կայ նրանց կեանքում, գուցէ մեղմուի ցաւը, բայց ամբողջութեամբ համակերպուել իրողութեանը, հնարաւոր չէ: «Սա մէկ անհատի, մէկ ընտանիքի ցաւ չէ, սա անխտիր բոլորիս ցաւն է: Եթէ մարդը հասկանում է իրողութիւնը, ուրեմն պէտք է ցաւ ապրի, մեծ ցաւ: Բայց նաեւ պիտի չյուսահատուենք, պիտի պայքարենք, որովհետեւ յուսահատուել` նշանակում է դաւաճանել այդ տղաներին: Իրենք հաստատ այդ մտածումներով չէ, որ առաջ են գնացել, այդ մտածումներով չէ, որ նահատակուել են: Աւելի բարձր, լուսաւոր եւ վսեմ են եղել: Այո՛, տառապանքը մեզնից անպակաս է լինելու ամբողջ կեանքում, բայց դա պէտք չէ պատճառ դառնայ յուսալքութեան, թերահաւատութեան, նահանջի», ասում է տէր Պսակ քհնյ. Մկրտչեանը:

Զրոյցից յետոյ շրջում ենք Եռաբլուրում: Շիրիմներն օրէցօր շատանում են: Նոր փոսեր են փորւում: Ու թւում է, թէ դրանք փորւում են մեր հոգիներում:

Տէր Պսակը ցոյց է տալիս տղաներից մէկի շիրիմը, ասում է` Քանաքեռի եկեղեցուց բանակ ճանապարհեց, իսկ մէկ տարի անց նրա յուղարկաւորութեան կարգը կատարեց: Յետոյ լռում է, կանգնում է շիրմաքարի մօտ ու երկար նայում:

Լուսանկարները` Յակոբ Պօղոսեան

«Հետք»
2021

 

Նախորդը

Ամէնէն Դժուար Պայմաններու Մէջ Իսկ Մարդիկ Դպրոց Կը Հիմնեն

Յաջորդը

Նշմարներ. Վերահաս Վտանգն ու Շեղելու Թակարդներ…

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?