ՏՈՔԹ. ՆՈՐԱՅՐ ՄԱՆՃԵԱՆ
Հինգ հերոսներ, մահապարտներ,
Մեր հայ ազգի` սիրահարներ:
Ամէն մէկը հերոսածին,
Զաւակները հայ քաջ ազգին:
Վաչէ, Սարգիս, Արա, Սեդրակ,
Սիմոնին հետ հինգ հայ որդեակ:
«Յառաջ որդեակ ի մարտ անմահ,
Հոգ չէ թէ քեզ կը գտնէ մահ»:
Այս երգով հասակ առին,
Իրենց ուխտը կատարեցին:
Յիշէք հայեր, չմոռանաք,
Յուլիս ամսին քսան եօթին:
Լիզպոնի հինգ մարտիկներին,
Արդարութեան հերոսներին: