Շաբաթ, 25 յունիսին Հայաստանի յայտնի լրատուամիջոցներու ներկայացուցիչներ եւ գլխաւոր խմբագիրներ հրապարակեցին հետեւեալ յայտարարութիւնը.
Երէկ (24 յունիսին, «Ա.») յայտնի է դարձել, որ յառաջիկայ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինեանը մամուլի ասուլիս է հրաւիրում, ինչի նպատակով նախատեսւում է լրատուամիջոցներին ընձեռել մէկական հարց ներկայացնելու հնարաւորութիւն:
Փորձը ցոյց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստուած սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատուամիջոցների, թելեկրամ-ալիքների, պլոկըրների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապէս համաձայնեցւում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատուամիջոցների դէպքում հարցերը կա՛մ անտեսւում են, կա՛մ խմբագրւում, կա՛մ աղաւաղւում:
Հաշուի առնելով այդ նախադէպերը` մենք` ներքոստորագրեալ լրատուամիջոցների խմբագիրներս, հրապարակաւ հրաժարւում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:
Յայտարարութեանը միացել են`
- Բագրատ Եսայեան – «Երկիր մետիա» հեռուստաընկերութեան տնօրէն
- Արամ Աբրահամեան – «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
- Սաթիկ Սէյրանեան – «168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխաւոր խմբագիր, Հայաստանի լրագրողների միութեան նախագահ
- Աննա Իսրայէլեան – «Aravot.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Արմինէ Օհանեան – «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Փիրուզա Մելիքսէթեան – «Իրատես տէ ֆաքթօ» թերթի գլխաւոր խմբագիր
- Արմենիկա Կիվիրեան – NEWS.am կայքի գլխաւոր խմբագիր
- Վահէ Սարգսեան – «Երկիր» թերթի գլխաւոր խմբագիր
- Սոնա Տռուզեան – «Pastinfo» լրատուական պորտալի ղեկավար
- Շաւարշ Գէորգեան – «Հ2» հեռուստաընկերութեան «Լրաբեր» լրատուական ծրագրի ղեկավար
- Սեւակ Յակոբեան – Yerevan.today լրատուական-վերլուծական կայքի գլխաւոր խմբագիր
- Քնար Մանուկեան- «ժողովուրդ» օրաթերթի եւ «Armlur.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Տաթեւ Այվազեան – «Armday.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Հրանդ Մելիք-Շահնազարեան – «Times.am» ելեկտրոնային աղբիւրի գլխաւոր խմբագիր
- Անժելա Նալբանդեան – PARA TV-ի գլխաւոր արտադրող
- Յասմիկ Սարգսեան – 7or.am կայքի գլխաւոր խմբագիր
- Կարէն Անտինեան – Blognews.am կայքի գլխաւոր խմբագիր
- Փայլակ Ֆահրադեան – Irakanum.am կայքի գլխաւոր խմբագիր
- Աստղիկ Մաթեւոսեան – AntiFake.am կայքի գլխաւոր խմբագիր
- Պորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխաւոր խմբագիր
Յայտարարութիւնը բաց է միանալու համար: