Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ երէկ հասաւ Սկովտիոյ մայրաքաղաք Կլասքօ, այսօր` չորեքշաբթի, 8 յունիսին մրցում մը ունի կատարելիք դաշտին տիրոջ դէմ, ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Նշենք, որ այս մրցումը կ՛իյնայ «Ազգերու-լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի Բ. դասակարգի Ա. խմբակի 2-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ:
Հայրենի կազմը Սկովտիա հասաւ հետեւեալ կազմով.
Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ, Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ), Արսէն Բեգլարեան (Ուրարտու) եւ Հենրի Աւագեան (Նորավանք):
Յետսապահներ. Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ասթանա, Ղազախստան), Հայկ Իշխանեան, Ստիոպա Մկրտչեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ), Արման Յովհաննիսեան (Փիւնիկ), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Հրայր Մկոյեան (Արարատ), Ժոաօ Ժորտի Մոնրոյ Արարատ (Նոա) եւ Ժիրայր Մարգարեան (Ուրարտու):
Միջնապահներ-յառաջապահներ. Սոլոմոն Ուտօ, Վպէյմար Անկուլօ (Արարատ-Արմենիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Յովհաննէս Յարութիւնեան, Արտակ Դաշեան (Փիւնիկ), Ռուդիկ Մկրտչեան, Էտկար Մալաքեան (Արարատ), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Էտկար Բաբայեան (Վայլէ, Դանիա), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա), Արթուր Սերոբեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան) եւ Սարգիս Ադամեան (Ֆ. Ք. Պրիւժ, Պելճիքա):


