Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսէք Ձայնը» Գրքի Հայերէն Թարգմանութեան Առիթով

Մայիս 10, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՇՈՏ ՇԱՐՈՒՐԵԱՆ

Ֆրանց Վերֆելի դիմանկարը նկարիչ Մայիս Մխիթարեանի կատարմամբ

Ֆրանց Վերֆելի գրական ժառանգութեան մէջ, որ բոլորիս է քաջ յայտնի իր «Մուսա Լերան քառասուն օրը» վէպով, կարեւոր տեղ է զբաղեցնում 1937 թուականին լոյս տեսած «Երեմիա. լսէք ձայնը» անունով վէպը, որն ի վերջոյ գերմաներէնից թարգմանուեց հայերէն եւ հասանելի դարձաւ հայ ընթերցողին: Գրքի շնորհահանդէսը տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման տարելիցի նախօրէին, ապրիլի 20-ին, Երեւանի «Հոլիտէյ ինն» հիւրանոցի դահլիճում` մշակոյթի ճանաչուած գործիչների եւ արուեստասէր հասարակութեան ներկայութեամբ:

Երեմիան մեծագոյն մարգարէներից է միաստուածեան բոլոր երեք կրօններում` քրիստոնէութեան, յուդայականութեան եւ իսլամութեան մէջ: Վէպն, ըստ էութեան, աստուածաշնչեան նրա կենսագրութիւնն է: Նա լսում է Աստծու ձայնը, որ նրան պատուիրում է նախազգուշացնել Իսրայէլի ժողովրդին մօտալուտ վտանգի եւ կործանման մասին, եթէ այդ ժողովուրդը չկատարի Աստծու կամքը: Եթէ նա հաւատարիմ չգտնուի իր Տիրոջը, ապա կը դատապարտուի պարտութեան եւ ստրկացման Բաբելոնեան կայսրութեան կողմից: Երեմիան կատարում է Տիրոջ հրամանը, բայց մերժւում իր ազգակիցների, արհամարհւում` թագաւորների կողմից, նուաստացւում է, հալածւում` որպէս բաբելոնեան լրտես եւ ենթարկւում մահացու տանջանքների: Այնուամենայնիւ, նա չի հիասթափւում եւ շարունակում է քարոզել Աստծու ճշմարտութիւնը:

Իր ստեղծագործութեան մէջ Վերֆելը Սուրբ Գրքից առանձնացրել է առաւել տպաւորիչ դրուագները` հնարաւորինս ամբողջականօրէն ներկայացնելով աստուածաշնչեան հերոսների կերպարները: Ամբողջ եղելութիւնը հեղինակը շարադրում է պատմողական ժանրով, որը տեղի է ունենում Երուսաղէմում կամ նրա շրջակայքում` իր իսկ ներկայութեամբ: Վերֆելը Աստուածաշնչի ոգուն համահունչ ցոյց է տալիս, որ Իսրայէլի ժողովրդի բոլոր դժբախտութիւնները կայանում են Աստծուն չհնազանդուելու եւ սեփական կամքն ու մտածողութիւնը Արարչի կամքից վեր դասելու մէջ:

Աստծուն հնազանդուելը, սեփական անձի ներսում Նրա ձայնին ունկնդիր լինելը, Նրա կամքը կատարելը եւ այդպիսով ներկայ աշխարհի իրարանցման ազդեցութիւնից զերծ մնալը` սրանք են հանդիսանում գրքի ուղերձը: Այդ ձայնն աւելի իրական է եւ զօրեղ, քան` աշխարհիկ այն աղմուկը, որը փորձում է խլացնել նրան, միայն թէ հարկաւոր է կարողանալ ունկնդիր լինել նրան:

«Երեմիա. լսէք ձայնը» գիրքը գեղեցիկ հայերէնով թարգմանել է Հայ առաքելական եկեղեցու Ուրուկուէյի թեմի առաջնորդ Յակոբ արք. Գլնճեանը, որ իր հոգեւոր ծառայութեանը զուգահեռ` իրականացնում է նաեւ գրական ստեղծագործական գործունէութիւն եւ հանդիսանում է արժէքաւոր գրքերի հեղինակ: Իսկ գրքի շքեղ հրատարակութիւնը ձեւաւորուած է յայտնի նկարիչ Մայիս Մխիթարեանի` Երեմիայի կեանքը ներկայացնող գեղեցիկ ու հետաքրքիր քսանհինգ կրաֆիքական աշխատանքներով, որոնց բնօրինակների ցուցադրութիւնն իրականացաւ գրքի շնորհահանդէսի ընթացքում:

Որքան էլ զարմանալի թուայ, «Մուսա Լերան քառասուն օրը» վէպից յետոյ գրուած Վերֆելի տուեալ ստեղծագործութեան հերոսը նոյնպէս առնչւում է մեր ժողովրդին: Աստուածաշնչում Երեմիա մարգարէն իբրեւ իւրայինների Արարատի թագաւորութեանն ու Ասքանազի գնդին էր կոչ անում մարտնչել Բաբելոնի դէմ` ասելով. «Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կ՛անգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ…»: Իսկ Հայոց թագաւորութեան աւարտի մասին իր ողբում պատմահայր Խորենացին նոյն Երեմիա մարգարէին էր դիմում` արթնանալ «մեզ ճառակից լինելու» ու «մեր տրտմութեանը մասնակցելու» համար. «Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կը լինի` մասնակցելով մեր տրտմութեանը, ո՞վ մեզ կ՛ընկերանայ` ցաւակցելով մեր ողբին, կամ արձանների վրայ փորագրելու: Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր եւ մարգարէանալով հանդերձ, ողբա այն, ինչ թշուառութիւններ որ կրեցինք եւ ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգէտ հովիւներ պէտք է երեւան գան, ինչպէս (գուշակեց) Զաքարիասը իսրայէլացիների համար»:

Մեծ մարգարէի նկատմամբ թերեւս այս հոգեհարազատութիւնն էր պատճառ հանդիսացել, որպէսզի Գրիգոր Մովսիսեան եւ Նաիրա Կարապետեան ամուսինները ձեռնամուխ լինեն Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսէք ձայնը» գրքի հայերէն թարգմանութեան հրատարակութեան շնորհակալ գործին: Գրիգոր Մովսիսեանի բոլոր բարեգործութիւններն էլ ունեն շեշտուած հոգեւոր ուղղուածութիւն` իրենց մարդասիրական, հայասիրական ու եկեղեցասիրական դրսեւորումներով հանդերձ: Նա իր անձնական մասնակցութիւնն է բերում իւրաքանչիւր բարեբեր իր նախաձեռնութեանը, սկզբից մինչեւ վերջ ապրում նրանով: Խօսքի մէջ նա ասաց, որ գրքի հրատարակութեան ընթացքում երեք անգամ կարդացել է եօթհարիւրէջանոց այս աշխատութիւնը եւ ամէն անգամ ստացել մեծ բաւականութիւն: Իւրաքանչիւր մի նոր ծրագիր նրան հոգեկան անասելի բերկրանք է պատճառում եւ այդ վարձատրութեան համար նա երախտապարտ է Աստծուն…

Այո՛, ճշմարիտ է, որ ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր Աստծու պատիժն անխուսափելի է, եթէ մարդ անհատը, ազգն ու երկիրը կամ էլ համայն մարդկութիւնը հեռանան Աստծուց: Այնժամ նրանք գերեվարւում եւ նուաճւում են մերօրեայ Բաբելոնը խորհրդանշող` փողապաշտութիւնից ու փառասիրութիւնից, ընչաքաղցութիւնից ու բարքերի ապականութիւնից…

Այս գիրքը մեզ բոլորիս մտորելու առիթ է տալիս, գուցէ հէնց այն` աստուածաշնչեան եղելութեան օրինակով ազդակ հանդիսանայ ականջալուր լինելու Տիրոջ ձայնին, տեսնել ճանապարհը, մօտենալ Աստծուն եւ ազգովի բնակուել Նրա ապահով տանիքի ներքոյ: Դա կարող է տեղի ունենալ յատկապէս այն ժողովրդի հետ, որ Տիրոջ ընտրութեամբ դարձել է առաջին քրիստոնեայ ազգ, եւ ում ամբողջ պատմութիւնը միախառնուած է այս հաւատքին:

 

 

 

Նախորդը

Վերադարձ Դէպի Մայր Եկեղեցի` Սուրբ Եկեղեցի

Յաջորդը

Ալիեւ Հայերը Կը Մեղադրէ Բարբարոսութեան Մէջ` Խաղաղութիւն Հաստատելու Մասին Խօսելու Ընթացքին

RelatedPosts

Արամ Ա. Կաթողիկոսի Մայիս 28-ի Պատգամը.  Մայիս 28-ն Հրաւէր Յանձնառութեան` Ի Խնդիր Հզօր Հայութեան Ու Հայաստանի
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Մայիս 28-ի Պատգամը. Մայիս 28-ն Հրաւէր Յանձնառութեան` Ի Խնդիր Հզօր Հայութեան Ու Հայաստանի

Մայիս 28, 2022
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Մայիսեան Անկախութեան Նորօրեայ Խորհուրդը

Մայիս 28, 2022
Հողը Գլխաւոր Երաշխիք`  Ազգային Մեր Անվտանգութեան  (Սեւրի Դաշնագիրին 100-Ամեակին Առիթով)
Անդրադարձ

Փնտռուած Յաղթանակը (Մայիս 28-ի Առիթով)

Մայիս 28, 2022

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In