Հինգշաբթի, 7 ապրիլ 2022-ին, Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան մէջ գումարուեցաւ Լիբանանի «Ժիթ Քուն Տօ» ֆետերասիոնին հիմնադիր ժողովը` ներկայութեամբ եւ հսկողութեամբ նախարարութեան մարզական բաժինի պատասխանատու Մոհամետ Աուայտաթի: Ժողովի ընթացքին ընտրուեցաւ 2022-2026 տարեշրջանի առաջին կազմը, որուն մաս կը կազմէ ՀՄԸՄ-ական եղբ. Խաչիկ Ահարոնեան, որ ստանձնեց գանձապահութեան պաշտօնը:
Ստորեւ կը ներկայացնենք նորընտիր կազմը.
Հուսամ Խալետ Պազալ (ատենապետ), Մոհամետ Ապտել Սալամ (փոխատենապետ), Ռապիհ Մոհամետ Սալահ Համզա (ատենադպիր), Խաչիկ Սարգիս Ահարոնեան (գանձապահ), Նուր Մոհամետ Ասում, Փերլա Ուատիհ Ապի Ռաշետ եւ Նանսի Ասաատ Ռաշետ (անդամներ):
ՀՄԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ