Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ժողովրդավարութեան Մասին. Կամ` Կը Լինի՞ Հայկական Ռեֆորմացիա

Փետրուար 14, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Վերջին տարիներին տագնապալիօրէն սրուել են միջազգային յարաբերութիւնները: Շատերն Արեւմուտքում սա բացատրում են որպէս պայքար ժողովրդավարութեան եւ բռնապետութեան միջեւ: Ժողովրդավարութիւնը համարելով որպէս ամենաառաջադէմ քաղաքական համակարգ` առճակատումը բացատրւում է նաեւ նրանով, որ եթէ աշխարհի բոլոր երկրներն ընդունեն պետութեան ժողովրդավարական ձեւը, ապա աշխարհում լիակատար համերաշխութիւն եւ խաղաղութիւն կը տիրի: Չվիճելով ժողովրդավարական ձեւի առաւելութիւնների մասին, փորձենք քննարկել, թէ արդեօք հնարաւո՞ր է, որ աշխարհի բոլոր երկրները մօտ ապագայում դառնան արեւմտեան ձեւի ժողովրդավարական պետութիւններ:

Չխորանանք հին աշխարհի յունա-հռոմէական դեմոկրատիայի աւանդոյթների մէջ: Քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ հին դեմոկրատիան Եւրոպայում դարերով մոռացութեան մատնուեց: Եւ ի՞նչ իրավիճակ էր տիրում այսօրուայ ժողովրդավարական, միջնադարեան Եւրոպայում` դաժան միապետական-աւատապետական համակարգ եւ հպատակ, խեղճուկրակ ժողովուրդ: Քաղաքական համակարգի վրայ հիմնական ազդեցութիւն ունէր Կաթողիկէ եկեղեցին եւ Հռոմի պապը: Եկեղեցին հանդիսանում էր նոյն աւատապետական համակարգի գաղափարական եւ բաղկացուցիչ մասը` տիրապետելով հսկայական ունեցուածքների եւ հողատարածքների: Միջնադարեան Եւրոպայում աներեւակայելի դաժան մեթոտներով մոլեգնում էր հաւատաքննութիւնը, վհուկների որսը, խաչակրաց արշաւանքները: Եւրոպայում բեկումնային եղաւ ԺԶ. դարը, երբ սկսուեց բողոքական շարժումը` ուղղուած դէպի Կաթողիկէ եկեղեցու բարեփոխումները: Իրականում բողոքական շարժումը զուտ կրօնական չէր, այլ նաեւ քաղաքական-հասարակական` յանուն ոչ միայն կրօնական, այլեւ քաղաքական, տնտեսական ազատութիւնների, որին աշխուժօրէն մասնակցում էր Եւրոպայում արդէն առաջացող նոր` քաղքենիակա խաւը: Բնականաբար պայքարը շատ դաժան էր եւ շարունակուեց աւելի քան մէկ դար: Բողոքական շարժման աւարտը Եւրոպայում համարւում է 1648թ. կնքուած Վեստֆալեան համաձայնագիրը: Դրանից յետոյ եւրոպական մի շարք պետութիւններ խզեցին կապերը կաթողիկէ աշխարհի, այն է` Հռոմի պապի գերիշխանութեան հետ, ընդունելով քրիստոնէական բողոքական գաղափարախօսութեան տարբեր ուղղութիւններ` լիւթերական, քալվինիստական, անքլիքան եւ այլ: Իրականում այդ երկրները դարձան աշխարհիկ պետութիւններ, իսկ հետագայում բողոքական շարժումը ստացաւ Ռեֆորմացիայ (բարեփոխում) անուանումը: Բնականաբար ոչ բոլոր եւրոպական երկրները դարձան բողոքական, սակայն այս կամ այն չափով կաթողիկէ երկրներում նոյնպէս իրականացուեցին բարեփոխումներ, եւ շատ երկրներում Կաթողիկէ եկեղեցու դերը էականօրէն նուազեց: Համոզուած եմ, որ հէնց Ռեֆորմացիան հիմքեր դրեց եւրոպական ժողովրդավարութեան զարգացմանը,որին հետագայում իրենց նպաստը բերեցին ինչպէս գերմանական փիլիսոփաները, այնպէս էլ ֆրանսական լուսաւորիչները եւ այլ եւրոպական մտածողներ: Բնականաբար այն մէկ տարում տեղի չունեցաւ, այլ պահանջուեցին դարէր: Եւրոպական երկրները Ռեֆորմացիայից յետոյ անցան երկարատեւ ճանապարհ` ամբողջատիրական, ազգայնական, ֆաշիստական, ցեղապաշտական կառավարական համակարգերից, պատերազմներից, յեղափոխութիւններից` մինչեւ ժամանակակից, արեւմտեան ժողովրդավարութիւն:

Հետաքրքրական է, որ Ռեֆորմացիան շրջանցեց ուղղափառ աշխարհը, սակայն այն չէր կարող ինչ-որ չափով ազդեցութիւն չունենալ նրա վրայ: Եթէ մօտաւոր համեմատութիւններ անենք եւրոպական երկրների միջեւ ժողովրդավարութեան տեսակէտից, ապա առաւել ժողովրդավարական են բողոքական, ապա կաթողիկէ երկրները, իսկ ուղղափառ երկրները, իմ կարծիքով, ուղղակի տուրք են տալիս «ժողովրդավարութեանը», քանի որ այն իրենցը չի: Էական տարբերութիւններ կան նաեւ արեւմտեան ժողովրդավարութիւնների մէջ` սահմանադրական միապետութիւն, հանրապետութիւն, նախագահական եւ խորհրդարանական, դաշնային, միաւորուած համակարգեր, Միացեալ Նահանգներում, ըստ էութեան, երկկուսակցական համակարգ, Եւրոպայում` բազմակուսակցական, որոշ երկրներ` դեռեւս գաղութատիրական, ի հարկէ` այլ անուան տակ: Տարբեր են Կենտրոնական եւ Լատինական Ամերիկայի երկրներում գործող համակարգերը, որոնցից շատերը քիլոմեթրերով հեռու են ժողովրդավարութիւնից: Եւս մէկ կարեւոր հանգամանք. արեւմտեան ժողովրդավարական բոլոր երկրները, ընդունելով համամարդկային արժէքները` իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ, նաեւ առաջին հերթին ազգային պետութիւններ են` հիմնուած իրենց ազգային լեզուի, մշակոյթի վրայ: Այսպիսով, արեւմտեան ժողովրդավարութիւնը քաղաքական, սակայն ոչ միանման մշակոյթ է` կապուած տուեալ ժողովրդի կրօնական, ցեղային, պետական, աշխարհագրական աւանդոյթների հետ: Այս տեսակէտից, եթէ անդրադառնանք իսլամական երկրներին, ապա իսլամական աշխարհում բողոքական շարժումը չի յաղթել, ուստի եւ Ռեֆորմացիայ չի եղել: Այնպէս որ, առաջադէմ համարուող աշխարհի բոլոր փորձերը դէպի աւանդական քրիստոնէական ուղղափառ, առաւել եւս իսլամական աշխարհներում արեւմտեան տիպի ժողովրդավարութիւն տարածելու եւ հաստատելու` յաջողութիւն չեն ունենալու: Յատկապէս իսլամական երկրներում կառավարման համակարգերը երկար տարիներ, եթէ ոչ դարեր, կը լինեն իսլամական, կամ աշխարհիկ բռնապետական, կամ ոչ բռնապետական` բայց նաեւ` ոչ եւրոպական տիպի ժողովրդավարական պետութիւններ: Նոյն իսլամական երկրներն էլ, անկախ կրօնական կամ աշխարհիկ լինելուց, մեծ տարբերութիւններ ունեն: Օրինակ, Սիրիան, չլինելով եւրոպական չափանիշներով ժողովրդավարական երկիր, չի կարելի ասել, որ բռնապետական է: Սիրիայում երաշխաւորուած,  պաշտպանուած են ազգային, կրօնական բոլոր համայնքների իրաւունքները, բաւականին ազատական է տնտեսութիւնը: Արդ, ի՞նչ կը կատարուէր Սիրիայում, եթէ իսլամական ապստամբութիւնը յաղթէր: Ամենայն հաւանականութեամբ, Սիրիան կը դառնար իսլամական անհանդուրժողականութեան, բռնապետական երկիր: Նման բան սպառնում էր Եգիպտոսին, այսպէս կոչուած, «Արաբական գարուն» յեղափոխութիւնից յետոյ: Սակայն եգիպտացիները արագօրէն ուշքի եկան եւ փաստօրէն վերադարձան Մուպարաքի ժամանակներին: Պաշտօնապէս իսլամական անուանումն է կրում մեր հարեւան Իրանը: Բայց Իրանում, ինչպէս աշխարհիկ Սիրիայում,  պաշտպանուած են բոլոր ազգային եւ կրօնական համայնքների իրաւունքները, այդ թւում` հրեաների: Իրանում նաեւ կատարւում են ընտրութիւններ, եւ պարբերաբար տեղի է ունենում նախագահի փոփոխութիւն: Այնպէս որ, ե՛ւ Սիրիան, ե՛ւ Իրանը չի կարելի ասել, որ հեռու են ժողովրդավարութիւնից, ուղղակի նրանց համակարգերը տարբերւում են եւրոպական տիպի ժողովրդավարութիւնից: Հարց է առաջանում, իսկ Թուրքիա՞ն… քեմալ Աթաթուրքը դրեց աշխարհիկ Թուրքիայի մոտելը: Սակայն Թուրքիան արտաքուստ լինելով ժողովրդավարական իրականում բռնապետական երկիր է` չճանաչելով Թուրքիայում ապրող ազգերի ինքնութիւնը: Թուրքիայում բոլորը թուրքեր են` մուսուլման, քրիստոնեայ եւ այլն: «Աշխարհիկ» Թուրքիայում տարբեր տարիներին բռնութիւններ եւ կոտորածներ են եղել հայերի, յոյների, ալեւիների, քրտերի հանդէպ: Իսկ էրտողանեան Թուրքիան արդէն ոչ միայն բռնապետական է, այլ ուղղուած է դէպի արմատական իսլամ` յաւակնելով ոչ միայն Օսմանեան կայսրութեան վերականգնմանն, այլ դէպի փանթուրանիզմ: Ի դէպ, եւրոպական նոյնիսկ ամենաժողովրդավարական համբաւ ունեցող երկրներ գաղթած իսլամական երկրներից փախստականները չեն համարկւում այդ երկրների նիստուկացին, այլ շարունակում են ապրել իսլամական աւանդոյթներով իրենց փակ համայնքներում: Իսկ այլ` ոչ քրիստոնէական, կամ իսլամական երկրնե՞րը: Այդ երկրներից որոշները կարողացել են համադրել ժողովրդավարութիւնն ու իրենց կրօնական կամ փիլիսոփայական աւանդոյթները, ինչպէս Ճափոնը, Հնդկաստանը եւ այլ երկրներ: Ճափոնում կատարւում են ընտրութիւններ.. ընդամէնը, սակայն այդ ժողովրդավարութիւնը շատ հեռու է եւրոպականից` պահպանելով ճափոնական դարաւոր աւանդոյթները: Հնդկաստանում նոյնպէս կատարւում են ընտրութիւններ, բայց պահպանւում է կաստայական աւանդական համակարգը եւ, օրինակ, «անձեռնմխելիների» կաստայից անհնար է դառնալ պատգամաւոր, առաւել եւս` վարչապետ: Իսկ, օրինակ Չինաստանը, ընդհանրապէս հեռու է եւրոպական ժողովրդավարութիւնից, եւ անկախ այսօրուայ համայնավարական գաղափարախօսութիւնից, հիմնականում առաջնորդւում է դարաւոր փիլիսոփայական աւանդոյթներով: Եթէ ամփոփենք վերը նկարագրուածը, ապա այն, ինչ կատարւում է այսօր յանուն «ժողովրդավարութեան» յաղթանակի, ընդամէնը աշխարհաքաղաքական պայքար է` քողարկուած «ժողովրդավարական» քողի տակ, ինչպէս միջնադարում քրիստոնէութեան գաղափարախօսութեան անուան տակ խաչակրաց արշաւանքներն էին, կայսերական նուաճումները Ափրիկէում, Ամերիկայում, այլ մայրցամաքներում:

Եւ ապստամբութեան բոլոր փորձերն ու յեղափոխութիւնները, լինեն դրանք Ուքրանիայում, Վրաստանում, արաբական երկրներում, թէ վերջերս Ղազախստանում` որեւէ աղերս չունեն յանուն ժողովրդավարութեան պայքարի հետ: Ի վերջոյ, կարողացա՞ւ աշխարհում ժողովրդավարութեան ջահակիր Միացեալ Նահանգները ժողովրդավարութիւն հաստատել Իրաքում, Լիպիայում կամ Աֆղանստանում: Ի հարկէ, իտէալական կը լինէր, որ երկրները յարգելով միմեանց աւանդոյթները, համագործակցութեան եզրեր գտնէին միմեանց հետ` առանց պարտադրելու սեփական արժէքները: Բայց, նորից կրկնեմ, մարդկութեան ողջ պատմութիւնը եղել է պատերազմների, ազդեցութիւնների տարածման պատմութիւններ` քողարկուելով «վեհ» գաղափարների ներքոյ, դրանք լինեն քրիստոնէական, համայնավարական, թէ ժողովրդավարական: Այդպէս եղել է եւ այդպէս էլ շարունակուելու է: Այդ ընդհանուր պարունակի մէջ նաեւ 2021թ. Միացեալ Նահանգների կողմից հրաւիրուած «ժողովրդավարականէ համաժողովը, որին հրաւիրուած էր խիստ «ժողովրդավարական» Փաքիստանը, բայց ոչ` «բռնապետական» Իրանը: Լա՛ւ, իսկ Հայաստա՞նը: Հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ աւանդոյթներ ունենք մենք` հայերս: Առաջին հայեացքից, պատասխանը պարզ է` քրիստոնէական: Այո՛, բայց` ո՞ր ուղղութեան: Մենք, ի տարբերութիւն արեւմտեան` ուղղափառ, կաթողիկէ, բողոքական ուղղութիւնների, արեւելեան քրիստոնէութեան ուղղութեան կրողներն ենք, ինչպէս` ղպտիները, ասորիները եւ արեւելեան աղուանքի այսօրուայ մնացորդներ` ուտիները: Զուգադիպութիւն է, թէ ոչ, բայց նրանք բոլորը դարձան պետականազուրկ ազգեր: Չխորանալով գաղափարական, կրօնական տարբերութիւնների մէջ` արձանագրենք, որ եթէ ուղղափառ աշխարհին ընդամէնը շօշափեց Ռեֆորմացիան, ապա մեր տարածաշրջանն ընդհանրապէս չառնչուեց Ռեֆորմացիային: Սակայն, արդեօ՞ք… Իրականում բողոքական շարժումներն առաջինը սկսուել են հէնց Հայաստանում, վաղ միջնադարում` Պաւլիկեանների, հետագայում, Բագրատունիների թագաւորութեան ժամանակ` Թոնդրակեանների: Սակայն երկու շարժումներն էլ ճնշուեցին ամենադաժան` հայկական հաւատաքննութեամբ` օգնութեան կանչելով օտար Բիւզանդիային: Ժամանակին կարդացել եմ աւստրիացի մի պատմաբանի յօդուածը: Ըստ այդ պատմաբանի, թոնդրակեանները հալածուելով Հայաստանում` գաղթել եւ պալքաններով տեղափոխուել են Եւրոպա, տարածելով իրենց ազատական գաղափարները: Ըստ աւստրիացի պատմաբանի, Եւրոպայի Ռեֆորմացիայի, այսօրուայ եւրոպական քաղաքակրթութեան համար պարտական են հայ թոնդրակեաններին: Հետագայում կորցնելով պետութիւնը, մենք կորցրել ենք նաեւ պետական աւանդոյթները` ձեռք բերելով միայն յարմարուելու, գլուխ պահելու, կղերա- քեոխուայա-հպատակային աւանդոյթներ, աւելի ճիշտ` ադաթներ, նաեւ` օտարամոլութիւն: Հետագայում, յատկապէս ԺԹ. դարում, կարծում եմ, հայ մտածողներ Միքայէլ Նալբանդեանը, Ռափայել Պատկանեանը, Րաֆֆին, Յովհաննէս Թումանեանը, Վահան Տէրեանը իրենց գաղափարներով փորձեցին իրականացնել նոր հայկական Ռեֆորմացիա, սակայն ադաթներն այնքան խորն էին, որ այն յաջողութիւն չունեցաւ: 1991թ. անկախութիւն ստանալով, մերժելով սոցիալիստական գաղափարախօսութիւնը եւ հռչակելով ժողովրդավարութիւն` իրականում մենք վերադարձանք մեր ադաթներին: Հայոց պետականութիւնը պէտք է հիմք դնէր հայոց նորագոյն Ռեֆորմացիային: Ազատականութեան, անկախ դատական համակարգի համար պէտք էր պայքարէին քաղաքական-հասարակական գործիչները, մտաւորականները, նորաթուխ քաղքենիութիւնը: Բայց բացի յարմարուողականութիւնից, քծնանքից, իշխանութեան ու պաշտօնի ձգտումից` ոչինչ չփոխուեց: Հայաստանում հաստատուեցին միջնադարեան կղերա- վասալա- քեոխուայա-հպատակային համակարգը, աղքատութիւնը, օտարամոլութիւնը: Այդ են վկայում վեր խոյացած հարիւրաւոր եկեղեցիները, վասալ- աւատապետական դղեակները, օտար անունները, ցուցանակներն ու պիտակները: Իսկ քաղքենիութիւնը, փոխանակ իր շահերից ելնելով պայքարէր յանուն անկախ դատական համակարգի, մտաւ իշխանութիւնների թեւի տակ, իր վասալական հոգեբանութեամբ: Այս տարիների ընթացքում Հայաստանում չստեղծուեց ոչ միայն կայուն պետական, այլեւ քաղաքական համակարգ: Նկատի ունեմ գաղափարական կուսակցութիւններ: Եղած «կուսակցութիւնները» մէկ անձի հպատակների միաւորումներ են, որոնք մեծ-մեծ խօսում են ժողովրդավարութիւնից: Անդամակցելով Եւրոպայի Խորհրդին` Հայաստանում կատարուեցին որոշակի բարեփոխումներ դատական համակարգում, տէ ժիւրէ, անկախ դարձաւ դատական համակարգը: Սակայն ստի եւ կեղծիքի յեղափոխութեամբ եկածները ոչնչացնում են դրանք, աւելի ու աւելի խորացնում քեոխուայա-հպատակային յարաբերութիւնները: Իսկ, ներեցէք, տարբեր մաստի «առաջադէմներ», ժողովրդավարութեան ջատագովները պարզուեց նոյն հպատակ-օտարամոլներն են, ուրիշ ոչինչ: Եւ առնուազն ծիծաղելի է այսօրուայ Հայաստանն անուանել ժողովրդավարական: Ի տարբերութիւն ուղղափառ, իսլամական եւ այլ մշակոյթի երկրների, Հայաստանում չի գործում նոյնիսկ հայկական մոտելի «ժողովրդավարութիւնը»: Չունենալով պետական աւանդոյթներ, որպէս պետութիւն` Հայաստանը առայժմ գոյատեւում է: Բայց մինչեւ ե՞րբ: Բազմիցս ասել եմ, որ չունենալով  իւրայատուկ պետական, փիլիսոփայական աւանդոյթներ, ինքս Հայաստանի պետական մոտելը տեսնում եմ առաջին հերթին իրաւական, ժողովրդավարական տիպի` յենուած ազգային հիմքի` լեզուի, մշակոյթի վրայ: Այո՛, իրաւական, նկատի ունենալով գործադիրից անկախ դատա-իրաւական համակարգ, բայց եւ խիստ ազգային, չշփոթել ազգայնամոլութեան հետ, օրէնքներ` հիմնուած պետական-ազգային գաղափարախօսութեան վրայ: Նման օրէնսդրութեան դէպքում Հայաստանի ոեւէ քաղաքացու մտքով պէտք չէր անցնէր Արցախը համարել Ազրպէյճանի մաս, կամ ոեւէ թափթփուկ չէր համարձակուի, օրինակ Անատոլու գործակալութեանը բարբաջել, որ կողմ է Զանգեզուրի միջանցքին: Համոզուած եմ, որ այս մոտելը կը նպաստի Հայաստանի զարգացման, անվտանգութեան համակարգին: Իսկ դաշնակիցներ ունենալս, անհրաժեշտ է ելնել ազգային շահերից` անկախ դաշնակցի ունեցած քաղաքական համակարգից: Եւ կարծում եմ, որ սրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխել մեր աւանդական մտածողութիւնը, հրաժարուել հովանաւորներ փնտռելուց, օտարամոլութիւնից, այսինքն` իրականացնել հայկական Ռեֆորմացիա` եւ` Հայ առաքելական եկեղեցու ե՛ւ հասարակութեան մտածողութեան մէջ: Հակառակ դէպքում, ինչպէս բազմիցս ասել եմ, մեզ սպասւում է մեր կրօնական եղբայրներ ասորիների, ուտիների, ղպտիների ճակատագիրը:

Յ. Գ. Քանի որ ազգային-պետական գաղափարախօսութիւն արտայայտութիւնը հաւանաբար տարբեր մեկնաբանութիւնների առիթ կը տայ, յաջորդ յօդուածով կը փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները: Ի դէպ, աշխարհի բոլոր երկրները, անկախ ժողովրդավարական, ամբողջատիրական, թէ բռնապետական լինելուց, ունեն նման գաղափարախօսութիւններ, որոնք ամրագրուած են այդ երկրների սահմանադրութեան, ազգային անվտանգութեան, պաշտպանութեան,կրթական հայեցակարգերի եւ այլ օրէնքների մէջ:

«Առաւօտ»

 

 

Նախորդը

Սուրիոյ Հայ Դատի Յանձնախումբը Խստիւ Կը Դատապարտէ Ատրպէյճանի Կողմէ Կիրառուած Մշակութային Ցեղասպանութիւնը Հայ Ժողովուրդին Նկատմամբ

Յաջորդը

Անդրադարձ. Սփիւռքի Տարի – 2022 Բ. Ահազանգային Է Հայաստանէն Ամերիկա Գաղթել Դիմողներուն Թիւը

RelatedPosts

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան
Անդրադարձ

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան

Հոկտեմբեր 17, 2025
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Ի Զուր Կը Հնչեն Ահազանգերը Մեր… (Կրթական Վերամուտ Եւ Թարգմանչաց)

Հոկտեմբեր 17, 2025
Սլաք.  Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն  Մէջ  Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան
Անդրադարձ

Սլաք. Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն Մէջ Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան

Հոկտեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?