Ինթեր Միլան` Իտալիոյ Ֆութպոլի Գերբաժակակիր

Իտալիոյ ֆութպոլի գործող ախոյեան Ինթեր Միլան տիրացաւ Իտալիոյ ֆութպոլի գերբաժակի մրցաշարքի տիտղոսին` երկարաձգումէն ետք 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելէ ետք Եուվենթուսի դէմ: Մրցումին 90 վայրկեանները աւարտեցան 1-1 արդիւնքով հաւասարութեամբ:

Ինթերի յաղթական կոլը նշանակեց չիլիցի յառաջապահ Ալեքսիս Սանչես` 120+1-րդ վայրկեանին:

Լաութարօ Մարթինես նշանակեց Ինթերի առաջին կոլը (35-րդ` փենալթիով), մինչ Եուվէի կոլը` Ուեսթըն Մաքենի (25-րդ):

Այսպիսով, միլանեան քաղաքի կազմը 6-րդ անգամ ըլլալով տիրացաւ այս մրցաշարքի տիտղոսին:

Սակայն մրցանշակիրն է Եուվենթուս (9 անգամ):

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )