Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Իշխան Սաղաթէլեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանում քաղաքական հայեացքների պատճառով ազատութիւնից զրկուած են տասնեակ մարդիկ: Այս թիւն օրէցօր աճում է: Չարիքի կառավարութեան նպատակը մէկն է` մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դէմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը:
Ուրբաթ օրը, ժամը` 13:00-ին, հաւաքւում ենք Բարձրագոյն դատական խորհրդի (ԲԴԽ) շէնքի դիմաց (Կորիւնի 17), որից յետոյ երթով շարժուելու ենք դէպի Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազութիւն:
Միացի՛ր հաւաքին, եթէ դէմ ես Հայաստանում օրէցօր սաստկացող բռնաճնշումներին եւ քաղաքական հետապնդումներին:
Դիմադրութի՛ւն ապօրինութիւններին,
Դիմադրութի՛ւն բռնապետութեանը,
Դիմադրութի՛ւն ազգադաւերին»: