Տէ Մարիա. «Կ՛ուզեմ Ֆութպոլիստի Արհեստավարժ Ասպարէզս Աւարտել Փարիզ Սեն Ժերմենի Հետ»

Ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի եւ «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի բաժակակիր Արժանթինի ֆութպոլի ազգային խումբի միջնապահ` Անխել Տի Մարիա նախորդ շաբաթավերջին իր կատարած մէկ յայտարարութեան ընթացքին ըսաւ, որ կ՛ուզէ ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը աւարտել այժմու իր ակումբին հետ:

Ան յայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը գոհ են Փարիզի մէջ իրենց կեցութենէն, հետեւաբար ոչ մէկ պատճառ ունին հոնկէ հեռանալու:

Նշենք, որ արժանթինցին 2015-ին անգլիական Մանչեսթըր Եունայթըտէն տեղափոխուեցաւ Փարիզ Սեն Ժերմեն:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )