ՖԻՖԱ. Արաբական Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք Լիբանան- Ալճերիա` 0-2

Տոհայի մէջ (Քաթար) տեղի ունեցող ՖԻՖԱ-Արաբական ֆութպոլի բաժակի մրցաշարքին ծիրին մէջ, Դ. խմբակին մաս կազմող Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, որ նախորդ շաբաթավերջին կատարեց իր երկրորդ մրցումը` Ալճերիոյ դէմ, կրեց իր երկրորդ պարտութիւնը` 2-0 արդիւնքով:

Եասմին Պրահիմի (69-րդ` փենալթիով) եւ Թայյեպ Մըզեանի (90+3-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:

Երկու կազմերն ալ մրցումը աւարտեցին տասը մարզիկով:

Իրենց երկրորդ դեղին քարտը ստանալով, դաշտէն վտարուեցան Հուսամէտտին Մըրզիք (Ալճերիա, 78-րդ) եւ Քազեմ Զէյն (Լիբանան, 83-րդ):

Նշենք, որ Գ. հանգրուանի երրորդ եւ վերջին մրցումները տեղի կ՛ունենան վաղը` երեքշաբթի, 7 դեկտեմբերին:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )