Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ հայրենի երիտասարդ կռփամարտիկները մեկնեցան Քութայիս (Վրաստան)` իրենց մասնակցութիւնը բերելու համար աշխարհի եւ Եւրոպայի ախոյեանութեան բազմակի մրցանակակիր Աքաքի Քաքաուրիցէի անուան յուշամրցաշարքին:
Վրաստան մեկնած մարզիկները հանդիսացան Թումաս Թովմասեան (51 քկ), Գագիկ Զոհրանեան, Գոռ Ազիզեան (54 քկ), Մանուէլ Պետրոսեան (57 քկ), Գոռ Բեգլարեան (60 քկ), Արման Միսկարեան, Արես Յակոբեան (63,5 քկ), Ռոպերթ Ենգիբարեան (67 քկ), Գարիկ Անթանոսեան (71 քկ) եւ Ալպերթ Յարութիւնեան (գերծանր կշիռ):
Հաւաքականին աւագ մարզիչն է Վազգէն Բադալեան, որ իրեն օգնական ունի Արթուր Ուլիխանեանը: