Խոաքին Քափարոս Հրապարակեց Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքական Հրաւիրուած Ֆութպոլիստներուն Ցանկը

Երէկ` չորեքշաբթի, 3 նոյեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ սպանացի Խոաքին Քափարոս հրապարակեց ցանկը այն ֆութպոլիստներուն, որոնք պիտի նախապատրաստուին 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով տեղի ունենալիք երկու մրցումներուն:

Հայրենի կազմը 11 նոյեմբերին Երեւանի մէջ պիտի հիւրընկալէ Մակեդոնիան, իսկ այս մրցումէն երեք օր ետք` Գերմանիան:

Ուրարտուի միջնապահ Նարեկ Գրիգորեան առաջին անգամ ըլլալով հրաւիրուեցաւ հաւաքական, մինչ Արարատի յետսապահ Հրայր Մկոյեան վնասուածքի պատճառով նկատի չառնուեցաւ:

Նշենք, որ հաւաքականը 8 նոյեմբերին պիտի սկսի իր նախապատրաստական հաւաքին` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ակադեմիային մէջ, պատրաստուելու համար վերոնշեալ երկու մրցումներուն:

Ստորեւ` հաւաքական հրաւիրուած 27 ֆութպոլիստները.

Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ) եւ Արսէն Բեգլարեան (Ուրարտու):

Յետսապահներ. Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Անտրէ Չալըշըր (Սիլքըպորկ, Դանիա), Ժոաօ Ժորտի Արարատ-Մոնրոյ (Նոա), Դաւիթ Տէրտէրեան (Արարատ-Արմենիա), Ժիրայր Մարգարեան (Արարատ), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ):

Միջնապահներ. Հենրիխ Մխիթարեան (Ա. Էս. Ռոմա, Իտալիա), Սոլոմոմ Իմէ Ուտօ (Աթիրաու, Ղազախստան), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Վահան Բիչախչեան (Ժիլինա, Սլովաքիա), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Վպէյմար Անկուլօ, Արտեոմ Աւանէսեան (Արարատ-Արմենիա), Էրիկ Վարդանեան (Փիւնիկ), Նարեկ Գրիգորեան (Ուրարտու):

Յառաջապահներ. Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Լուքաս Սելարայեան (Քոլամփուս, Միացեալ Նահանգներ), Իշխան Գելոյեան (Պալթիքա, Ռուսիա), Նորպերթօ Բալեկեան (Պոքա Ժունիորզ, Արժանթին) եւ Ալեքսանտր Կարապետեան (Նոա):

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )