Հայաստան-Քաթար` 3-2

Հայաստանի ֆութպոլի 19 տարեկանէն վար ֆութպոլի հաւաքականը Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ երկրորդ անգամ ըլլալով մրցեցաւ Քաթարի իր հասակակիցներուն դէմ:

Այս մրցումը աւարտեցաւ հայրենի կազմին յաղթանակով` 3-2 արդիւնքով:

Առաջին մրցումը, որ տեղի ունեցաւ Երեւանի մէջ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով:

Գոռ Առաքելեան (10-րդ), Փաւել Կորելով (11-րդ) եւ Նարեկ Մանուկեան (73-րդ` փենալթիով) նշանակեցին հայրենի կազմին կոլերը:

Երկու կազմերն ալ մրցումը աւարտեցին տասը մարզիկով:

Հայաստանէն կարմիր քարտ մը ստացաւ Միսաք Յակոբեան (52-րդ):

Նշենք, որ հաւաքականին գլխաւոր մարզիչն է Վարազդատ Աւետիսեան:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )