Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Կատարեց Իր Առաջին Փորձը

Շաբաթ, 2 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը կատարեց իր առաջին փորձը Աւանի ֆութպոլի ակադեմիային մէջ` պատրաստուելու համար մօտերս տեղի ունենալիք 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով կատարուելիք մրցումներուն, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը:

Այս փորձին մասնակցեցան միայն Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան մասնակցող ֆութպոլիստները:

Հայրենի կազմը այսօր կը մեկնի Ֆրանքֆորթ (Գերմանիա), ուր կը շարունակէ իր նախապատրաստութիւնները:

Այդտեղէն հաւաքականը 6 հոկտեմբերին կը մեկնի Իսլանտա:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )