Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Ունեցաւ Նոր Միջնապահ Մը

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի ազգային հաւաքականը ունեցաւ նոր միջնապահ մը` Լուքաս Սելարայեանը:

29 տարեկան միջնապահը մաս կը կազմէ Քոլամպուս Քրիու (Միացեալ Նահանգներ) ակումբին:

Նշուեցաւ, որ ան յառաջիկայ հոկտեմբերին պիտի միանայ հաւաքականին, որ մարզական հաւաք մը պիտի կատարէ:

Սելարայեան ծնած է 1992-ին, Արժանթինի Քորտոպա քաղաքին մէջ:

Ան ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին սկսած է արժանթինեան Պելկրանօ ակումբին հետ` անոր հետ հանդէս գալով 2012-2015 տարիներուն:

Ան ելոյթ ունեցած է նաեւ Թիկրեսի հետ (Մեքսիքա), 2016-էն 2020:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )