Լիվըրփուլ Երկարաձգեց Իր Խմբապետին Պայմանագրութիւնը

Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի միջնապահ Ճորտըն Հենտըրսըն երկարաձգեց Լիվըրփուլի հետ իր գործող պայմանագրութիւնը, այս մասին յայտնեց անգլիական ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Լիվըրփուլի խմբապետին նոր պայմանագրութիւնը նախատեսուած է մինչեւ 2024-2025 տարեշրջանին աւարտը:

31 տարեկան ֆութպոլիստը, որ 2011-ին Սանտըրլենտէն տեղափոխուեցաւ Լիվըրփուլ, իր կազմին հետ ցարդ կատարած է 394 մրցում, նշանակած 30 կոլ եւ կատարած 51 էսիսթ:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )