Երէկ` ուրբաթ, 27 օգոստոսին տեղի ունեցաւ «ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. »-ի նորաստեղծ` «Քոնֆըրընս Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին խմբակներու դրութեամբ տեղի ունենալիք մրցումներուն վիճակաձգութիւնը:
Հայաստանի ֆութպոլի ախոյեան Ալաշկերտ, որ մաս կազմեց Ա. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ ԼԱՍՔ-ը (Աւստրիա), Մաքապի Թել Աւիւը (Իսրայէլ) եւ Հելսինքին (Ֆինլանտա):
Իսկ իտալական Ա. Էս. Ռոմա, որ մաս կազմեց Գ. խմբակին, պիտի մրցի Զորիանի (Ուքրանիա), Սոֆիայի բանակայիններուն (Պուլկարիա) եւ Պոտ-Կլիմթի (Նորվեկիա) դէմ:
Ղազախստանի ախոյեան Քայրաթ, որուն մաս կը կազմէ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի յետսապահ Կամօ Յովհաննիսեան, Ը. խմբակին մէջ իրեն մրցակից պիտի ունենայ Պալին (Զուիցերիա), Օմոնիային (Կիպրոս) եւ Քարապաղին (Ազրպէյճան):
Նշենք, որ խմբակներու դրութեամբ տեղի ունենալիք մրցումները պիտի սկսին 16 սեպտեմբերին եւ պիտի աւարտին 9 դեկտեմբերին: