«Քոնֆըրընս Լիկ». Ա. Էս. Ռոմա Մրցաշարքէն Դուրս Ձգեց Թրքական Տրապիզոնսփորը

Իտալական Ա. Էս. Ռոմա ֆութպոլի ակումբը ապահովեց «ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. »-ի նորաստեղծ` «Քոնֆըրընս Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին խմբակներու դրութեամբ շարունակուելիք հանգրուանին իր տոմսը:

Թրքական Տրապիզոնսփորի դէմ տեղի ունեցած փլէյ օֆի դարձի մրցումին, իտալական կազմը Հռոմի մէջ արձանագրեց 3-0 արդիւնքով յաղթանակ մը:

Նշենք, որ երթի մրցումին Ա. Էս. Ռոմա 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրած էր Թուրքիոյ մէջ:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ իբրեւ հիմնական մարզիկ դաշտ ներկայացած էր Ա. Էս. Ռոմայի հետ, 73-րդ վայրկեանին փոխարինուեցաւ այլ մարզիկով մը:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )