Կռփամարտ. Հայաստան Տիրացաւ 2 Ոսկի, 3 Արծաթ Եւ 5 Պրոնզ Մետալի

Պոսնիոյ մէջ աւարտած Եւրոպայի կրտսեր տարիքի պատանիներու կռփամարտի ախոյեանութեան Հայաստան յաջողեցաւ տիրանալ 2 ոսկի, 3 արծաթ եւ 5 պրոնզ մետալի:

Մարզիչներ Արթուր Մելքումեանի, Արմէն Բաղդասարեանի եւ Յովհաննէս Շարբաթեանի գլխաւորութեամբ Պոսնիա մեկնած հայրենի 17 մարզիկներէն 10-ը դարձան մետալակիր:

Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ Հայաստանի համար ոսկի մետալներ ապահովեցին Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետեան (50 քկ) եւ Սեւան մարզական միութեան սան Անդրանիկ Մարտիրոսեան (57 քկ):

Վահագն Քարհանեան (48 քկ), Արգիշտի Յակոբեան (63 քկ) եւ Դաւիթ Նիկողոսեան (75 քկ), տիրացան արծաթ մետալի, մինչ պրոնզէ մետալի արժանացան` Վահագն Գալստեան (42 քկ), Լեովա Կիրակոսեան (70 քկ), Կարէն Պետրոսեան (80 քկ), Վիքթորիա Զաքարեան (38 քկ) եւ Հեղինէ Պետրոսեան (42 քկ):

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )