Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի երիտասարդական հաւաքականը մեծ կազմով կը մասնակցի աշխարհի երիտասարդական ախոյեանութեան:
Այս ախոյեանութիւնը տեղի պիտի ունենայ 16-22 օգոստոսին, ռուսական Եուֆա քաղաքին մէջ:
Ստորեւ` այս ախոյեանութեան մասնակցող հայրենի ըմբիշները.
Ազատ ոճ. Մանուէլ Խնձրցեան (57 քկ), Լեւիկ Միքայէլեան (61 քկ), Դաւիթ Մարգարեան (65 քկ), Նարեկ Յարութիւնեան (70 քկ), Արմէն Մուսիկեան (74 քկ), Սերկէյ Սարգսեան (92 քկ), Լեովա Գէորգեան (125 քկ).
Յունահռոմէական ոճ. Գառնիկ Յովհաննիսեան (55 քկ), Սուրէն Աղաջանեան (60 քկ), Գէորգ Սուքիասեան (63 քկ), Սահակ Յովհաննիսեան (67 քկ), Շանթ Խաչատրեան (72 քկ), Սամուէլ Գրիգորեան (77 քկ), Կարէն Խաչատրեան (82 քկ), Վիգէն Նազարեան (87 քկ), Հայկ Խլոյեան (97 քկ) եւ Ռազմիկ Քուրդեան (130 քկ):



