Խոաքին Քափարոս Հանդիպում Ունեցաւ Նորավանքի Մարզիչներուն Հետ

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի մարզչական յանձնախումբը երէկ հանդիպում մը ունեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան նորեկ Նորավանքի գլխաւոր մարզիչ Վահէ Գէորգեանի եւ մարզիչ Հայկ Գէորգեանի հետ:

Հանդիպումը նախաձեռնեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, սպանացի Խոաքին Քափարոս, այս մասին յայտնեց ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Երկու կողմերը այս հանդիպումին ընթացքին քննարկեցին հայկական ֆութպոլի զարգացման հետ կապուած տարբեր տեսակի հարցեր:

Անիկա անցաւ շատ ջերմ եւ աշխատանքային մթնոլորտի մը մէջ:

Կողմերը շնորհակալութիւն յայտնեցին իրարու եւ ընդգծեցին, որ նմանատիպ հանդիպումներ պիտի կատարեն նաեւ յառաջիկային` ի նպաստ հայկական ֆութպոլի զարգացման:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )