Մահացաւ Միքայէլ Պալաքի 18 Տարեկան Որդին

Գերմանիոյ ֆութպոլի ազգային խումբի նախկին ֆութպոլիստ Միքայէլ Պալաքի որդին նախանցեալ օր մահացաւ` զոհ երթալով ինքնաշարժի արկածի մը:

Նշուեցաւ, որ 18 տարեկան Էմիլիօ Պալաք Փորթուգալի մէջ ունեցած է ինքնաշարժի արկած մը:

Անոր ընտանիքը հոն ունի սեփական բնակարան մը:

Միքայէլ Պալաք Գերմանիոյ հետ հանդէս եկած է 1999-2010 ժամանակամիջոցին:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )