Ռուսական Ֆութպոլ. Արսէն Զախարեան Նշանակեց Նոր Տարեշրջանի Առաջին Կոլը

Երէկ` ուրբաթ, 23 յուլիսին, ազդանշանը տրուեցաւ Ռուսիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2021-2022 տարեշրջանին, երբ կատարուեցաւ Ռոսթով-Տինամօ Մոսկուա Ա. հանգրուանի բացման մրցումը:

Հիւր կազմը` Տինամօ Մոսկուա, արձանագրեց 2-0 արդիւնքով յաղթանակ մը:

Նոր տարեշրջանի առաջին կոլը նշանակեց Տինամոյի 18 տարեկան հայազգի ֆութպոլիստ Արսէն Զախարեան, 20-րդ վայրկեանին:

Անոր խմբակից Քոնսթանթին Թիուքավին 33-րդ վայրկեանին նշանակեց երկրորդ կոլը:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )