Լոքաթելլի Շատ Հաւանաբար Միանայ Եուվենթուսի

Իտալական Սասուոլոյի միջնապահ Մանուէլ Լոքաթելլի որոշեց հեռանալ իր ակումբէն եւ միանալ Եուվենթուսի, այս մասին երէկ յայտնեց իտալական մարզական մամուլը:

Նշուեցաւ, որ Իտալիոյ ֆութպոլի ազգային խումբի 23 տարեկան ֆութպոլիստը գրեթէ համաձայն է մինչեւ 2026-ի ամառ, պայմանագրութիւն մը ստորագրել իր նոր ակումբին հետ:

Անոր փոխանցման արժէքը կը գնահատուի 40 միլիոն եւրոյով:

Իտալիոյ ֆութպոլի աւարտած ախոյեանութեան («Լա Լիկա»), ան իր կազմին հետ կատարեց 34 մրցում, նշանակեց 4 կոլ եւ կատարեց 2 էսիսթ:

 

 

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )