Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ԴՐՕՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՆՊԱՏԱԿԻ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹԻՒՆ

February 7, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ինչպէս իւրաքանչիւր ազգ, մենք եւս ունենք դարերի ընթացքում ձեւակերպուած մեծ եւ ընդհանրական նպատակ` հայ ժողովրդի հզօր, ազատ, բարեկեցիկ կենսագործունէութեան ապահովում ամբողջական եւ անկախ հայրենիքի տարածքում:

Այս ձեւակերպման մէջ արտայայտուած է ե՛ւ պատմական հենքը (հայոց պետականութիւնների գոյութիւն) ե՛ւ կորստի երեքհազարամեայ փորձը, ե՛ւ հայրենատիրութեան, կենսատարածքի փիլիսոփայութիւնը, ե՛ւ ազատ, հզօր, անհատ-ընտանիք-ազգ համախումբն ու փոխյարաբերութիւնները:

Սակայն ընդհանրական եւ տեսլական նպատակի ճանապարհին առկայ խնդիրների, դրանց լուծումների, ըստ այդմ նաեւ հնարաւորութիւնների ու ներուժի գնահատման գործունակ մեքանիզմների ամբողջացնող համակարգ առայսօր մեր կողմից մշակուած չէ: Դեռեւս 19-րդ դարի վերջին հայկական յեղափոխութեան ականաւոր ղեկավարներից մէկը` Քրիստափոր Միքայէլեանը, հանճարեղ պարզութեամբ շարադրեց մեր մարտավարութեան այբուբենը` հանգրուանային լուծումների եւ անընդհատ պայքարի տեսութիւնը:

Ոչ միայն ժողովուրդը, այլեւ անհատը, ընտանիքը կամ հասարակութիւնը իրենց զարգացումը կարող են ապահովել միմիայն համապատասխան նպատակների եւ խնդիրների յստակեցման պարագայում: Անկախ նրանից, թէ ի՛նչ նպատակ է հետապնդւում եւ ի՛նչ մակարդակով, այն իր էութեամբ տեսլական է` շաղախուած ցանկութիւններով, յոյսերով եւ զգացմունքներով:

Նպատակը բազում քայլեր առաջ է ներկայ վիճակից: Այն անցեալի փորձի յաջողութիւններն ու ձախողութիւններն ընդհանրացնող ձեւակերպում ու ձգտում է, որը պարունակում է զարգացման, տրամախոհութեան մեծ ներուժ:

Նպատակ ունեցող, նպատակին հաւատացող ամբողջութիւնը` լինի ազգ, հասարակութիւն, թէ անհատ, բազմապատկում է իր դիմադրողականութիւնը, գիտակցուած է դարձնում գոյութիւնն ու կեանքը` այլոց կողմից արժանանալով յարգանքի ու վստահութեան:

Խնդիրներն ուրիշ են, առաւել հանգրուանային բնոյթ ունեն, որովհետեւ վերջիններիս մէջ տեսլականի չափաբաժինը խիստ նուազ է: Խնդիրները հիմնականում իրավիճակի թելադրանքի արդիւնք են եւ գործնապաշտութիւնից ու իրատեսական հաշուարկից են բխում:

Յաճախ ցաւալիօրէն նոյնացւում կամ փոխատեղւում են նպատակն ու խնդիր հասկացութիւնները: Խնդիրների մէջ փորձում են տեսնել ռազմավարական, տեսական հարցադրումներ, իսկ երբեմն էլ նպատակ են յորջորջւում մարտավարական, փոքր լուծումներ պարունակող հարցերը: Նման փոխատեղումները միշտ յանգեցնում են դաժան ձախողութիւնների, հիասթափութեան եւ անվստահութեան մթնոլորտ են ձեւաւորում:

Սակայն լինում են ժամանակներ, երբ անգամ խնդիրները չեն ձեւակերպւում կամ յենուած չեմ լինում իրական ներուժի գնահատման, իրատեսական հաշուարկների վրայ այն պարզ պատճառով, որ արժեւորում եւ ինքնագնահատում արուած չի լինում:

Ասուածը կարեւորւում է յատկապէս 21-րդ դարի համար, երբ համաշխարհայնացման գործընթացների հետեւանքով համաշխարհային թատերաբեմում մրցակցութիւնը տնտեսական, քաղաքական դաշտերում միահիւսւում է գաղափարախօսական եւ քաղաքակրթական լուրջ առճակատումներին: Յետճարտարարուեստական հասարակարգի ժամանակակից տեսութիւնները առաջիկայ տասնամեակների համար ուրուագծում են քաղաքակրթութիւնների երկխօսութեան կամ պայքարի տարբեր ձեւեր:

Միանշանակ է, որ նման պայմաններում համաշխարհային զարգացման ընդհանուր ուղղութիւնները ազգերից ու պետութիւններից պահանջելու են սեփական ներուժի առաւելագոյն կենտրոնացում, տարածաշրջանային եւ համաշխարհային հաւասարակշռութեան համակարգերում կուտակուած ներուժի բանական եւ նպատակային կիրառում:

Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխութիւնները յատկապէս դժուարին խնդիրների առաջ են կանգնեցնելու Հայաստանի Հանրապետութեանը եւ ողջ հայ ժողովրդին:

Ազատագրական պայքարի, կորուստների եւ ձեռքբերումների անցած հարիւրամեակը մեծ նպատակը մօտեցնող եւ հեռացնող փորձութիւնների ժամանակաշրջան էր: 20-րդ դարի մայրամուտում կարողացանք լուծել հանգրուանային մեծ խնդիրը` հայրենիքի փոքր հատուածում վերականգնեցինք անկախ պետականութիւնը, ազատագրեցինք գերեալ տարածք:

Սակայն նոր մարտահրաւէրները հրամայականօրէն պահանջում են եղածը պահպանելու, նոր ճեղքումներ ապահովելու ընդունակ համակարգի կառուցում: Համակարգ, որում ներդաշնակօրէն միմեանց կը փոխլրացնեն նպատակը, խնդիրներն ու միջոցները, նրանցից իւրաքանչիւրը կ՛ունենայ իր ժամանակացուցային հերթականութիւնը, հիմնաւորուածութիւնն ու հենքը:

Համակարգի հիմքում պէտք է լինի շարունակականութեան հիմնադրոյթը, որը կ՛ապահովի տեսլականի ու իրատեսութեան, անցեալի, ներկայի եւ ապագայի միասնական ընկալումը: Քանի որ նպատակը շարունակականութեան մէջ չունի սկիզբ ու չունի վերջ, ապա այնքան ժամանակ է նա մեզ հետ, որքան կը լինի մեր ժողովուրդը: Մեր հնարաւորութիւնների եւ ներուժի բազմապատկմանը զուգընթաց փոխւում են խնդիրները, աւելի ազատ է դառնում ազգը, հզօրանում է նրա պետականութիւնը եւ տեսանելի է դառնում Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտումը:

 

6 փետրուար, 2012

Նախորդը

ՏԵՍԱԿԷՏ. ԽԻԶԱԽՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՃԱՆՉՆԱԼՆ Է

Յաջորդը

«ԹՈՒՐՔԻԱ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲԻՒՐ Է» Կ՛ԸՍԷ ՖԻՈՒԼԷ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.