«Ուիմպըլտըն». Էշլի Պարթի-Քարոլինա Փլիսքովա Աղջկանց Աւարտական

Անգլիոյ մէջ տեղի ունեցող «Ուիմպըլտըն»-ի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան աղջկանց կիսաւարտականի ճակատումները:

Աւարտականին իրարու դէմ պիտի մրցին թիւ 1 դասուած աւստրալիացի Էշլի Պարթի եւ 8-րդ դասուած չեխ Քարոլինա Փլիսքովա:

Պարթի իր յաղթանակը արձանագրեց 25-րդ դասուած գերմանացի Անճելիք Քերպըրի դէմ (6-3 եւ 7-6), մինչ Փլիսքովա յաղթեց 2-րդ դասուած Պիելոռուսիոյ ներկայացուցիչ Արինա Սապալենքայի (5-7, 6-4 եւ 6-4):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )