Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով փոխուած է Ազրպէյճանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջաններու: Այս մասին կը հաղորդէ ազրպէյճանական «Մինվալ» կայքը` մանրամասնելով, որ նոր որոշումով` ստեղծուած են «Արեւելեան Զանգեզուրի» եւ «Ղարաբաղի» տնտեսական գօտիներ:
Ըստ հրամանագիրի, Լեռնային Ղարաբաղի Պաքուի կողմէ բռնագրաւուած շրջանները` Ջրական (Ճեպրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) եւ Կովսական (Զանգելան), փոխանցուած են «Արեւմտեան Զանգեզուր»¬ի տնտեսական գօտիի ենթակայութեան:
Մինչդեռ «Ղարաբաղ»¬ի տնտեսական գօտիին մէջ ներառուած են Ստեփանակերտ քաղաքը, Բեղամէջ (Աղջաբեդ), Ակնա (Աղտամ), Պարտաւ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Խոջալու, Մարտակերտ (Խոջավենդ), Շուշի եւ Թարթառ շրջանները: