«Թոքիօ-2020». Հայաստանի Ողիմպիականի Խումբը Համալրուեցաւ Եւս Երկու Մարզիկով

Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէն յայտնեց, որ Հայաստանի ողիմպիականի հաւաքականը համալրուեցաւ եւս երկու մարզիկով:

Լողարշաւի միջազգային ֆետերասիոնը, Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէին տեղեկացուց, որ Թոքիոյի ողիմպիական խաղերուն Հայաստան պիտի ունենայ երկու լողորդներ:

Արթուր Բարսեղեան հանդէս պիտի գայ 50 եւ 100 մեթր ազատ լողի մրցումներուն, իսկ Վարսենիկ Մանուչարեան` 100 մեթրի ազատ լողի մրցումներուն:

Այսպիսով, Թոքիօ-2020-ի ամառնային ողիմպիական խաղերուն Հայաստան պիտի ունենայ 19 ներկայացուցիչ:

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )