Նախորդ շաբաթավերջին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ մեկնարկը տրուեցաւ «ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. »-ի զարգացման ֆութպոլի մրցաշարքին:
Հայաստանի ֆութպոլի 16 տարեկանէն վար հաւաքականը, որ մրցեցաւ Լիբանանի իր հասակակից խումբին դէմ, արձանագրեց 4-0 արդիւնքով յաղթանակ մը:
Հայաստանի չորս անպատասխան կոլերը նշանակեցին Գագիկ Սիմոնեան (5-րդ), Սամսոն Յակոբեան (68-րդ եւ 90+1-րդ) եւ Գոռ Վանոյեան (86-րդ):
Նշենք, որ հաւաքականին գլխաւոր մարզիչն է Վահէ Յարութիւնեան: