Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Ազգային Գաղափարի Յաղթանակն Անխուսափելի Է

June 8, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 28-ը` որպէս տօն օր, առաջին հերթին իր մէջ պարունակում է ազգային պետութեան հիմնադրման խորհուրդը: Պետականազուրկ ազգը ենթակայ է ոչնչացման թէ՛ առարկայական իմաստով եւ թէ՛ ենթակայական յատկանիշների ոչնչացմամբ: Ազգի պահպանման ու զարգացման հիմնասեան` պետականութեան տօնն է մայիսի 28-ը:

Աւելի քան 600 տարի պետականազուրկ հայը մայիսեան հերոսամարտերի, դրան նախորդած կէսդարեայ ազգային զարթօնքի շնորհիւ, բազում զոհաբերութիւնների, արեան ու քրտինքի միջով հիմնադրեց պետական համակարգ, որի շնորհիւ այսօր առկայ է Հայաստանը, սփիւռքում գոյատեւում է հայութիւնը, եւ սերունդ է մեծանում հայեցի դաստիարակութեամբ` ինչպէս հայրենի հողի վրայ, այնպէս էլ` արտերկրում:

Խորհուրդներով լի այս օրուայ տօնակատարութիւնը բախւում է մեր տժգոյն ու դժբախտ իրականութեանը: Իշխանութիւնների ապիկարութեան, ազգադաւութեան, ստորաքարշութեան պատճառով օրէցօր խարխլւում են պետականութեան հիմքերը:

Ազգային պետութեան գաղափարական հիմք հանդիսացող արժէքների դէմ ծաւալուած ստահակների պայքարը հասել է մի կէտի, երբ գլխաւոր ստահակը, առանց քաշուելու, հպարտանում է պարտութեամբ, հպարտանում է այն բանի համար, որ ինքը դեռեւս այնքան աներես է, որ համարձակւում է երեւալ ժողովրդի աչքին եւ բարբաջել` փոշիացնելով վերջին յոյսն ու հաւատը: Բախւում են վեհ գաղափարներն ու ստահակութիւնը, ճիշդն ու սուտը, ազնուականութիւնն ու «ժեխը»: Եւ այս բոլորը տեղի է ունենում հայրենիքի կորստի, հազարաւոր նահատակների, թշնամու մօտ գտնուող գերիների, ազնիւ հայի հոգու ալեկոծութիւնների ու տրտմութեան համայնապատկերում:

Լրատուական հարթակներում տարածուել է նահատակ զինուորների աճիւնների լուսանկարը, որն արուած է դիահերձարանի նկուղում: Կարծես թէ կրկնւում է Փետրուարեան ապստամբութեան նախօրեակին` 100 տարի առաջ, 1921թ. փետրուարի 16-17-ին կատարուած ոճիրը, երբ պոլշեւիկների միջոցով թուրք դահիճների ձեռամբ Երեւանի բանտի նկուղներում կացնահարուեցին ազգային, ռազմական եւ քաղաքական դաշնակցական գործիչները: Նման են 100 տարի առաջուայ եւ այժմեան պատկերները: 100 տարի յետոյ ահա հասել ենք նոյն կէտին:

1921թ. փետրուարին ապստամբութիւնը դարձաւ ելք` զսպելու պոլշեւիկեան սանձարձակութիւնը: Հայրենիքի փրկութիւնն այսօր եւս հրամայական է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ պոլշեւիկեան մտայնութիւնը կրող «սրանք»  իշխանութեան ղեկին են, անկումն ու նուաստացումն ուղեկցելու են մեզ:

Հաւատարիմ մնալով պետականութեան վերակերտման մայիսի 28-ի խորհրդին` անխուսափելի է դառնում վերջին երեք տարիներին պետականութեանը հասցուած վնասների վերականգնումը` հայ ազգի եւ հայրենիքի լինելիութեանն ի խնդիր: Ի՛նչ գնով էլ լինի, Փետրուարեան ապստամբութեան օրինակով պէտք է զսպել թրքաբարոյ դուրսպրծուկներին:

Տուզիկ շան նման միայն տան բակում հաջողը, իրեն «գելխեղդ» երեւակայողն ու այլոց առաջ գառան նման խեղճացողն այլ ելք չունի` բացի զբաղեցրած աթոռը թողնելուց: Այդ արարածը իր ազգադաւ գործունէութեան համար վաղ թէ ուշ պէտք է կանգնի նախ բարոյական, եւ ապա` իրաւական դատարանի առաջ:

Մայիսի 28 կերտող ազգը չի կարող հանդուրժել իր զաւակների արիւնով ու քրտինքով կերտուած հայրենիքի կործանումը:

31 մայիս 2021թ.

Նախորդը

Մտահոգ Ենք Բոլորս

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Արտահերթ Ընտրութիւն… Արտառոց Ընտրարշաւ

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.