Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահման Քաջաց` Զէնն Իւրեանց

Մայիս 25, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ

Հայ-ազրպէյճանական պետական սահմանը` որպէս այդպիսին, երբեք չի գծուել: 1918-ի մայիսից, անկախութիւն հռչակելուց յետոյ, երկու երկրների միջեւ բախումներ սկսեցին: Արհեստածին Ազրպէյճանը, իր ստեղծման առաջին օրուանից, ձգտելով նորայայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագաւորութեան մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, եւ որտեղ հայերս շարունակել ենք ապրել` նոյնիսկ պետականութիւնը կորցնելուց յետոյ: Սահմանային բախումները եւ տարածքային վէճերը շարունակուեցին մինչեւ 1920-21 թթ., երբ երկու երկրներում նախ հաստատուեց խորհրդային իշխանութիւնը, իսկ յետոյ երկրները կորցրեցին իրենց անկախութիւնը: «Ժողովուրդների կամքով ստեղծուած միասնական եւ հզօր Խորհրդային Միութիւնում» հանրապետութիւնների միջեւ սահմանները պետական կոչել որեւէ կերպ չէր կարելի: ՍՍԽՄ ձեւաւորման պահին հանրապետութիւնների սահմանները որոշւում էին փաստացի ինքնիշխանութեան, ազգային, պատմական, աշխարհագրական, տնտեսական եւ քաղաքական հիմքերով: Վերջին հիմքը շաղախն էր, որը դատապարտում էր հանրապետութիւններին ապրել իրար հետ: Օրինակ` եթէ հայերը որոշէին դուրս գալ ՍՍՀՄ-ից, նրանք կը կորցնէին Արցախի հետ վերամիաւորման հնարաւորութիւնը: Նոյն սկզբունքով գծուեցին միջինասիական հանրապետութիւնների սահմանների որոշ տեղամասեր:

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ նախկին եղբայրական հանրապետութիւնները «ժառանգեցին» իրենց խորհրդային սահմանները: Աշխարհը կարծես թէ ապահարզանի այդ տարբերակին դէմ չէր: Լուրջ տարաձայնութիւններ, որոշ բացառութիւններով, կարծես թէ չկային: Հայաստանի պարագան այլ էր: Ի տարբերութիւն այլ հանրապետութիւնների, մեր անկախութեան պայքարն արցախեան ազատամարտն էր: Մենք ոչ միայն պայքարում էինք անկախութեան վերականգնման, այլեւ միասնական հայրենիքում ապրելու հայերի անօտարելի եւ անժամանցելի իրաւունքների համար: Չմոռանանք, որ արցախեան պայքարի կարգախօսը միացումն էր` Միացում, ազգերի ազատ ինքնորոշման հիմքով: Արդէն յետոյ, 1991-ի օգոստոսեան յեղաշրջման ձախողումից յետոյ, արցախցիք (ԼՂԻՄ + Շահումեանի շրջան), տուեալ պահին գործող ՍՍՀՄ սահմանադրութեան տառին եւ ոգուն համաձայն, հռչակեցին իրենց անկախութիւնը եւ ինքնիշխան պետութեան ստեղծումը: Դա` 1991-ին, բայց մինչեւ այդ, դեռեւս 1988-ին սկիզբ առած խաղաղ պայքարը շատ շուտով հրապարակներից տեղափոխուեց ռազմադաշտ: Զինեալ պայքար բռնկուեց Արցախում եւ հայ-ազրպէյճանական «սահմանի» երկայնքով:

Ինչեւէ, պատմական շրջապտոյտը չի հանդիսանում սոյն ակնարկի բուն նպատակը: Սակայն այս շրջապտոյտը կ՛օգնի հասկանալ, թէ ինչո՞ւ ազրպէյճանցիք հիմա եւ հէնց Սեւ լճերի շրջանից յարձակում գործեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ: Ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում: Ազրպէյճանցիք ուզում են գծել հայ-ազրպէյճանական սահմանը, որի մեկնարկային կէտ է հանդիսանալու նախկին խորհրդային  հանրապետութիւնների միջեւ վարչական սահմանը: Յղում կատարելով նախկին խորհրդային  քարտէզներին ու GPS համակարգին, նրանք զինուորական ներկայութիւն հաստատեցին Սիւնիքի մարզի արեւելեան սահմաններին` Գորիսից հարաւ, մինչեւ Կապան քաղաքը, Եղուարդ ու Ճակատէն գիւղերը: Հայաստանը դա կուլ տուեց:

Անձնատուութիւն ստորագրողը յայտարարեց, որ ազրպէյճանական առաջխաղացումը «բանաւոր ըմբռնման» արդիւնք է: Յետոյ ի յայտ եկան արձանագրութիւններ, որոնք փաստեցին, որ կայ բանաւոր ըմբռնումը փաստաթղթի վերածած գրաւոր փաստաթուղթ:

Սրանով կարելի է բացատրել, թէ ինչո՛ւ ազրպէյճանցիք ներխուժման համար ընտրեցին հէնց Սեւ լիճը: Լճափի մի մասը, համաձայն նախկին խորհրդային քարտէսների, պատկանում էր Ազրպէյճանական ՍՍՀ-ին: Եթէ ազրպէյճանցիները «բանաւոր ըմբռնման արդիւնքում» դրօշ պարզեցին Շուռնուխում, ապա ինչո՞ւ չեն կարող նոյնն անել Սեւ լճի հիւսիսային ափին:

Ամենայն հաւանականութեամբ, «բանաւոր ըմբռնումը» վերաբերուել է սահմանազատման սկզբունքներին, այլ ոչ թէ` որոշակի բնակավայրերին: Զարմանալի չէ, որ ռուսական կողմը կոչ արեց յարգել նախկին պայմանաւորուածութիւնները, իսկ ամերիկացիք խօսեցին «վիճելի տարածքների» մասին: Իշխանական եւ իշխանամերձ ուժերը ետ չմնացին: Զօրակոչից խուսափած եւ սեփական մօր դէմ ցուցմունք տուած, «Լուսաւոր Հայաստան»-ի ցանկով պատգամաւոր ընտրուած Արման Բաբաջանեանը Հ1-ի եթերով խօսեց «չէզոք գօտու մասին»: «Կայսերը մօտ կանգնած» նախկին ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարեանն էլ, իր հերթին, յայտարարեց, որ սահմանային խնդիրները դեռ յստակեցուած չեն: Այս յայտարարութիւնները չեն կարող հարցեր ու մտահոգութիւններ չառաջացնել: Ի՞նչ պայմանաւորուածութիւններ, ի՞նչ վիճելի տարածք, ի՞նչ չէզոք գօտի, ի՞նչ սահմանային խնդիրներ: Նման հարցեր Հայաստանի քաղաքական օրակարգում չէին եղել, նոյեմբերի 9-ի անձնատուական յայտարարագիրն էլ սահմանային խնդիրների մասին ոչ մի դրոյթ չի պարունակում… Ուրեմն էլ ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել անձնատուր եղածն ու իր ազրպէյճանցի բարեկամը: էլ ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:

Հարց է առաջանում, թէ ինչո՞ւ ազրպէյճանցիները որոշեցին հէնց հիմա իրենց սանձարձակ քայլը կատարել` անտեսելով անձնատուր եղածի հերթական յոխորտանքը, թէ սահմանները կահաւորուած են, ընդ որում, այնքան լաւ, որ ազրպէյճանցիների դա նոյնիսկ չեն տեսնում: Պատասխանն ակներեւ է. ընտրութիւններ: Ազրպէյճանցիք միամիտ չեն, հասկանում են, որ յունիսի 20-ից յետոյ Հայաստանում կարող է իրավիճակ փոխուել եւ ոչ` իրենց օգտին: Նրանք շտապում են: Գիտակցում են, որ անձնատուր եղածից հեշտօրէն կարելի է զիջումներ կորզել, միւսներից` ոչ: Փաշինեանն իրեն դիրքաւորում է որպէս խաղաղարար, որ դադարեցրեց 44-օրեայ պատերազմը, որպէսզի տասնեակ հազարաւոր զինուորներ շրջափակման մէջ չյայտնուեն եւ չզոհուեն: Չէ, նա հազարաւորներին չզոհեց, նա տասնեակ հազարների փրկեց: Փրկիչը հիմա էլ կը փրկի: Իշխանութիւնները եւ իշխանական քարոզչամեքենան, որոնք որ մայիսի 12-ին, արծրունաբար, ժխտում էին ազրպէյճանական ներխուժման փաստը, հիմա կոչ են անում պատրաստուել վատագոյնին: Երբ հպարտ ժողովուրդը պատրաստ կը լինի վատագոյնին, սպիտակ ձիու վրայ նստած կը յայտնուի անձնատուր եղածն ու հարցը խաղաղ կերպով կը լուծի. կը սկսի սահմանազատման գործընթաց, որը հիմնուած կը լինի նախկին Խորհրդային Միութեան ներքին վարչատարածքային սահմանների վրայ: Նիկոլն ի՞նչ մեղք ունի, համայնավարներն են սահմաններն այդպէս գծել: Ընտրութիւնների նախաշեմին կը յիշեն նաեւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրէնքը: Անձնատուր եղածը մեղք չունի, նա թոյլ չտուեց, որ կռիւ բռնկուի, մեղաւոր են նախկինները:

Պէտք չէ մոռանալ նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: Անձնատուր եղածը միշտ էլ կը կարողանայ համոզել, որ ոչ մի վատ բան չի լինի, եթէ ազրպէյճանական մեքենաները երթեւեկեն Հայաստանի մայրուղիներով, իսկ մենք Նախիջեւանով հասնենք Մեղրի, կամ Ղազախով` Թիֆլիս: Ի դէպ, նշեմ, որ Սեւ լճի հատուածում Հայաստանի «լայնութիւնն» ամենափոքրն է` 40 քմ կարգի:

Ամփոփենք: Առանց լուրջ ջանքերի` ազրպէյճանցիները կարող են վերադառնալ նախկին սահմաններին: Հայաստանը դրանք կը ճանաչի, քանի որ անձնատուր եղածը չի կարող դուրս գալ խաղաղարարի իր ամպլուայից: Ճանաչելով խորհրդային թուին գծուած Ազրպէյճանի պետական սահմանները` Հայաստանը վերջնականապէս կը փակի Արցախի հարցը: Աւելի՛ն. ազրպէյճանցիք կը կարողանան վերադառնալ Տաւուշում եւ Արարատում գտնուող իրենց նախկին անքլաւներին: Պատկերացրէք` ի՞նչ կը լինի Տաւուշի հետ, եթէ ազրպէյճանցիք յայտնուեն Ազատամուտի մօտակայքում` փակելով դէպի Բերդ տանող ճանապարհը, իսկ Ոսկեպարում փակեն Նոյեմբերեան տանող ճանապարհը: Ի հարկէ կարող է հարց առաջանալ, թէ ազրպէյճանցիք ինչո՞ւ հէնց Տաւուշի կողմից յարձակում չնախաձեռնեցին: Պատասխանը պարզ է. նախկինները կահաւորել էին հայ-ազրպէյճանական շփման գծի տաւուշեան հատուածը, իսկ անձնատուր եղածը Սիւնիքում ձեւաւորուած նոր շփման գիծն անպաշտպան էր թողել: Աւելի կարեւոր գործեր ունէր. ուժեղացում էր իր սեփական պաշտպանութիւնը:

Մի գուցէ Քեարքին վերադարձնելուն անձնատուր եղածը չհամաձայնուի, փոխարէնն առաջարկելով… Այ հիմա հասկանալի է, թէ ինչո՛ւ ազրպէյճանցիք Հայաստան ներխուժեցին նաեւ Գեղարքունիքից: Չէ՞ որ Ալիեւը երբեք չի թաքցրել Սեւանի ափ դուրս գալու իր մտադրութիւնը…

Լուծո՞ւմը: Հայաստանը պէտք չէ տրուի ազրպէյճանական սադրանքին: Զիջելով Շուռնուխում` հարուածի տակ յայտնուեց Սեւ լիճը: Զիջելով Սեւ լիճը` կը կորցնենք ամբողջ երկիրը:

 

 

Նախորդը

Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացիին Միակ Ողջմիտ Ընտրանքը

Յաջորդը

«Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան» (13-րդ) «Քրիստափոր Միքայէլեանի Անտիպ Նամակները» Եւ «Նիկոլ Դուման. Նամականի» Հատորներու Շնորհահանդէս Երեւանի Մէջ

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?