«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021»-ի Աւարտականի Օրը` Վազգէն Սարգսեանի Անուան Հանրապետական Մարզադաշտին Վրայ

Երէկ` կիրակի, 9 մայիսին, աւարտեցաւ ՖԻՖԱ-ի հիմնադրամի եւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին միատեղ` «ՖԻՖԱ-ի hիմնադրամ Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:

Ինչպէս ծանօթ է, Հայաստան ՖԻՖԱ-ի հիմնադրամին կողմէ ընտրուած էր իբրեւ ծրագիրը իրականացնող առաջին երկիրը:

Ծրագիրի աւարտականի 7-րդ օրը տարբեր տեսակի միջոցառումներ կատարուեցան Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ:

Ֆութպոլի տարբեր մրցումներէն ետք տեղի ունեցաւ ծրագիրին փակման հանդիսութիւնը:

Նշենք, որ անոր 6-րդ օրը` 8 մայիսին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցեցան ծառատնկումի` Ջրվէժի շրջանին մէջ:

Այս նախաձեռնութեան մասնակցեցան նաեւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ` Արմէն Մելիքբէկեան եւ ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրէն հայազգի Եուրի Ճորքայէֆ:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )