«Եուրոփա Լիկ». Այսօր` Մանչեսթըր Եունայթըտ-Ա. Էս. Ռոմա

«Եուրոփա-լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի կիսաւարտական հանգրուանի երթի ճակատումները տեղի կ՛ունենան, այսօր` հինգշաբթի, 29 ապրիլին:

Կիսաւարտականին հասնող չորս խումբերէն երկուքը անգլիական են:

Առաջին մրցումը իրարու դէմ պիտի հանէ Մանչեսթըր Եունայթըտն ու Ա. Էս. Ռոման, մինչ երկրորդը` Վիարէալն ու Արսենալը:

Անոնց երկուքին ալ ազդանշանը պիտի տրուի ժամը 22:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:

Յիշատակելի պիտի ըլլայ Մանչեսթըր քաղաքին մէջ կատարուելիք մրցումը, ուր իտալական խումբին մաս կազմող Հենրիխ Մխիթարեան պիտի մրցի իր նախկին ակումբին դէմ, որուն հետ ելոյթ ունեցած է 18 ամիս (2016-2018):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )