Եոաննա Վրոնեսքա` Լիբանանի Մէջ ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարի Ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Անթոնիօ Կութիերես Լիբանանի մէջ իր ներկայացուցիչը նշանակեց Եոաննա Վրոնեսքան:

Ան ՄԱԿ-ի մէջ Լեհաստանի դեսպանը եղած է:

Ծնած է 30 մարտ 1958-ին եւ ուսումը ստացած Ալճերիոյ, Եգիպտոսի եւ Ֆրանսայի մէջ:

Կը տիրապետէ անգլերէնին, ֆրանսերէնին եւ արաբերէնին:

1999-2003 դարձած է Լեհաստանի դեսպանը Եգիպտոսի եւ Մարոքի մէջ, 2005-2010` Մաւրիտանիոյ եւ Սենեկալի մէջ, իսկ 2011-2015` Յորդանանի մէջ:

2017-էն ի վեր Վրոնեսքա ՄԱԿ-ի մէջ Լեհաստանի մնայուն ներկայացուցիչի պաշտօնը կը վարէ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )