Ըմբշամարտ. Հայրենի Ըմբիշները Տիրացան 5 Մետալի` Քիեւի Միջազգային Մրցաշարքին

Հայաստանի յունահռոմէական եւ ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականները իրենց ելոյթները աւարտեցին Քիեւի (Ուքրանիա) միջազգային մրցաշարքին, որ անոնց համար եղաւ 2021 տարուան առաջին մրցաշարքը:

Այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 35 երկիրներէ շուրջ 600 ըմբիշներ:

Հայաստանի ներկայացուցիչները յաջողեցան տիրանալ 5 մետալի (1 ոսկի, 1 արծաթ եւ 3 պրոնզ):

Ոսկի մետալի տիրացաւ Մալխաս Ամոյեան (72 քկ), արծաթ մետալի` Կարապետ Չալեան (82 քկ), մինչ պրոնզէ մետալներու տիրացան Հրաչեայ Պօղոսեան (63 քկ), Գէորգ Ղարիբեան (60 քկ) եւ Յովհաննէս Մխիթարեան (92 քկ):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )