Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ապագայ Սերունդները Անիծելու Են Իմքայլականներին Եւ Նրանց Կուռք Հանդիսացող Նիկոլին

Մարտ 3, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ, հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնուել է, ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տուեալ ժողովրդին պատկանող բնատարածքը` իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցուածքով, լեզուով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

Համառօտ կերպով` հայրենիք նշանակում է ժողովուրդ ու տարածք, եւ հայրենիքի նկատմամբ տածած սէրը բարոյական սկզբունք է: Ազգերը ապրում ու զարգանում են մի շարք ազդակների շնոհիւ, որոնց կարեւորագոյններից մէկը հայրենի տարածք ունենալն է. պատմական օրինակները ցոյց են տալիս, որ այն ազգերն են պատմութեան բեմից անհետացել, որոնք նախ կորցրել են իրենց տարածքները: Այս առթիւ բազում են պատմական օրինակները, որոնք նիւթիցս դուրս լինելու բերումով զանց եմ առնում:

Նշեալ տարածքի եւ ժողովրդի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր գործը ընկած է պետութեան եւ նրա թիւ մէկ ղեկավարի ուսերին, դժբախտաբար այսօր մեր ժողովրդի ու նրան պատկանող տարածքների ճակատագիրը տնօրինւում է ոչ թէ «իմքայլական» իշխանաւորների եւ նրանց թիւ մէկ ղեկավարի կողմից, այլ` ուրիշների:

«Իմքայլականներ»-ը, առանց Արցախի կարգավիճակը ճշդելու, ազատագրուած շրջաններից բացի, մեր դարաւոր թշնամիներին յանձնեցին նաեւ մեր պատմական Շուշին ու Հադրութն իրենց շրջաններով, եւ այսօր ազրպէյճանցին մեր հայկական տարածքներում, ազատ տեղաշարժ անելուց բացի, զինուած ուժերով վերահսկողութիւն է իրականացնում մեր Սիւնիքի մարզի թէ՛ ներհամայնքային ճանապարհների եւ թէ՛ Գորիսից մինչեւ Մեղրի Իրանին կապուող ճանապարհների վրայ եւ պատուհաս է դարձել սիւնեցիների համար:

Այսօր ազրպէյճանցին, հակառակ միջազգային իրաւունքների, Սիւնիքի մարզում ապօրինի զինուորական ներկայութեամբ, ազրպէյճանական դրօշներ ու թուրքերէն սադրիչ ցուցանակներ է տեղադրում մարզից ներս եւ լկտիաբար պահանջում է կազմաքանդել Գարեգին Նժդեհի արձանը եւ GPS-ով նոր սահմաններ է քաշում ի վնաս Հայաստանի` նպատակ ունենալով հայաթափել Սիւնիքը եւ իրականացնել իր դարաւոր երազանքը, այն է` Սիւնիքին տիրանալով ի գործ դնի փանթուրքական ծրագիրը, որն է` Եւրոպայից մինչեւ Միջին Ասիա ստեղծել թրքալեզու ժողովուրդներից բաղկացած` մեծ թուրանի կայսրութիւնը, որի իրականացման գլխաւոր արգելքներից մէկը Սիւնիքն է, որին էլ տիրելու համար նոյեմբերի 10-ին Մոսկուայում կնքուած եռակողմ պայմանագրի 9-րդ կէտը պարտաւորեցնում է Հայաստանի Հանրապետութեանը ապահովել Ազրպէյճանի եւ Նախիջեւանի միջեւ քաղաքացիների, հաղորդակցական միջոցների եւ բեռների անարգել երթեւեկութիւնը, որոնց հսկողութիւնը նոյնիսկ, համաձայն նոյն այդ յօդուածի, առնուած է Հայաստանի պետութիւնից, եւ սա նշանակում է Թուրքիային թոյլ տալ, երբ կամենայ, Հայաստանի հողերով ազատ ել եւ մուտ կատարել դէպի  Ազրպէյճան եւ Միջին Ասիա` իր չարաբաստիկ փանթուրքիզմի հայակուլ ծրագիրը իրականացնելու համար:

Տարանցումը (լատ. Transitus) միջազգային օրէնք է,  երբ մի պետութիւն իր տնտեսական շահերից ելնելով` կամենում է այլ երկրների ցամաքային տարածքով ապրանքներ տեղափոխել այլ վայրեր, առ այդ, դիմում է տարածք տրամադրող երկրին եւ փոխադարձ համաձայնութեամբ կնքւում է բազմաբովանդակ մի պայմանագիր, որի մէջ ներառուած են վճարումների, վերհսկումների եւ այլնի պարտականութիւններն ու պարտաւորութիւնները եւ ոչ թէ` պարտուած եւ յաղթող պետութիւնների միջեւ կնքուած պարտադրեալ մի պայմանագիր, ինչպէս նոյեմբեր 10-ին Մոսկուայում կնքուած եռակողմ պայմանագիրն է:

Այս ողջ ողբերգութիւնը կատարւում է մեր «թաւշեայ յեղափոխականներ»-ի եւ նրանց կուռք Նիկոլի աչքերի առջեւ, բայց նրանք կա՛մ չեն զգում ու հասկանում, կա՛մ էլ նրանց համար կարեւոր չէ հայրենիքն ու նրա նկատմամբ իրենց ունեցած տարածքի ու ժողովրդի պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովման առաջնային պարտականութիւնները: Կամ էլ լծուած են մեր թշնամիների կառքին` կատարելու համար նրանց հայակործան ծրագրերը:

«Ողբամ զքեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է»:

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդիսացող Նիկոլին` իրենց այս հայակործան անտարբերութեան եւ ապազգային ընթացքի համար:

Նոր Ջուղա
18-2-2021թ.

Նախորդը

երկու պատկեր

Յաջորդը

Լիբանանեան Կարճ Լուրեր

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?