Իտալիոյ ֆութպոլի ախոյեան Եուվենթուսին մաս կազմող փորթուգալցի միջազգային յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ հանդիսացաւ 21-րդ դարու (2001-2020) միակ ֆութպոլիստը, որ կատարած է 1000-է աւելի մրցում, այս մասին յայտնեց ֆութպոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆետերասիոնը:
36 տարեկան Ռոնալտօ կատարած է 1047 մրցում:
Անոր ետին կը գտնուի սպանացի Իքեր Քասիաս (974 մրցում):
Իսկ լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Տանիէլ Ալվես (969 մրցում):