Էդուարդ Սպերցեան Հանդէս Պիտի Գայ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականին Հետ

Քրասնոտարի միջնապահ Եդուարդ Սպերցեան հանդէս պիտի գայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին հետ, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:

Ֆետերասիոնին եւ Սպերցեանին միջեւ կնքուեցաւ համաձայնութիւն մը, ըստ որուն 20 տարեկան միջնապահը մարտին պիտի միանայ հաւաքականին` 2022-ի Մոնտիալի զտումի մրցումներուն նախապատրաստուելու համար:

Ան ծնած է 7 յունիս 2000-ին, Քրասնոտարի մէջ (Ռուսիա):

Նշենք, որ ան ընթացիկ տարեշրջանին Ռուսիոյ «Փրեմիեր Լիկ»-ին ընթացքին կատարած է 5 մրցում, իսկ «Չեմփիընզ Լիկ»-ին գծով` 2 հանդիպում:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )