– Վաղը` Մանչեսթըր Եունայթըտ-Լիվըրփուլ
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Իտալիոյ մէջ կը կատարուին 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Ա. Էս. Ռոմա, այսօր կը հիւրընկալէ Սփեցիան:
Երէկ նշուեցաւ, որ հայրենի ֆութպոլիստը մկանային ցաւեր ունի եւ իր փորձերը կատարած է առանձին: Հետեւաբար, այս իրականութենէն մեկնելով, անոր մասնակցութեան մասին վերջնական որոշում մը պիտի տրուի այսօր` մրցումէն առաջ:
Սպանիոյ ֆութպոլի 20-րդ հանգրուանի ծիրին մէջ, վաղը պարագլուխի դիրքը գրաւող Աթլեթիքօ Մատրիտ բաւական հետաքրքրական ճակատումի մը ընթացքին պիտի հիւրընկալէ Վալենսիան:
Անգլիոյ մէջ պիտի կատարուին բաժակի մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումները:
Վաղը իրարու դէմ կը մրցին Մանչեսթըր Եունայթըտ եւ Լիվըրփուլ, առաջինի դաշտին վրայ, ժամը 19:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ՍՊԱՆԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| (ԱՅՍՕՐ) | ԺԱՄ |
| Հուեսքա – Վիարէալ | 15:00 |
| Սեւիլլա-Քատիս | 17:15 |
| Ռէալ Սոսիետատ-Ռէալ Պեթիս | 19:30 |
| Ալաւես-Ռէալ Մատրիտ | 22:00 |
| (ՎԱՂԸ) | |
| Օսասունա-Կրանատա | 15:00 |
| Էլչէ-Պարսելոնա | 17:15 |
| Սելթա Վիկօ-Էյպար | 19:30 |
| Աթլեթիքօ Մատրիտ-Վալենսիա | 22:00 |
| (ԵՐԿՈՒՇԱԲԹԻ) | |
| Աթլեթիք Պիլպաօ-Կեթաֆէ | 22:00 |
| ԻՏԱԼԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Ա. Էս. Ռոմա-Սփեցիա | 16:00 |
| Ա. Սէ. Միլան-Աթալանթա | 19:00 |
| Ուտինեզէ-Ինթեր Միլան | 19:00 |
| Ֆիորենթինա-Քրոթոնէ | 21:45 |
| (ՎԱՂԸ) | |
| Եուվենթուս-Պոլոնիա | 13:30 |
| Ճենովա-Քալիարի | 16:00 |
| Հելաս Վերոնա-Նափոլի | 16:00 |
| Լացիօ Ռոմա-Սասուոլօ | 19:00 |
| Փարմա-Սամտորիա | 21:45 |
| ԳԵՐՄԱՆԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Արմինիա Պիլըֆելտ-Այնթրախթ Ֆրանքֆորթ | 16:30 |
| Օկզպուրկ-Իւնիոն Պերլին | 16:30 |
| Պայէր Լեւերքուզըն-Վոլֆսպուրկ | 16:30 |
| Ֆրայպուրկ-Շթութկարթ | 16:30 |
| Մայնց-05-Լայփցիկ | 16:30 |
| Հերթա Պերլին-Վերտըր Պրեմըն | 19:30 |
| (ՎԱՂԸ) | |
| Շալքէ-Պայէրն Միւնիխ | 16:30 |
| Հոֆընհայմ-Քէօլն | 19:00 |
| ՖՐԱՆՍԱ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Լանս-Նիս | 18:00 |
| Մոնաքօ-Մարսէյ | 22:00 |
| (ՎԱՂԸ) | |
| Պորտօ-Անժէ | 14:00 |
| Տիժոն-Սթրազպուրկ | 16:00 |
| Մես-Նանթ 16:00 | |
| Նիմ-Լօրիան | (յետաձգուած) |
| Ռեմ-Պրեսթ | 16:00 |
| Ռեն-Լիլ | 18:00 |
| Սենթ Էթիեն-Լիոն | 22:00 |



