Ուէյն Ռունի Աւարտեց Ֆութպոլիստի Իր Արհեստավարժ Ասպարէզը

35 տարեկան անգլիացի Ուէյն Ռունի, երէկ աւարտեց ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը եւ նշանակուեցաւ Տերպի Քաունթիի գլխաւոր մարզիչ, այս մասին յայտնեց անգլիական ակումբին մամլոյ քարտուղարութիւնը: Անոր պայմանագրութիւնը նախատեսուած է մինչեւ յունիս 2023:

Նշենք, որ Ռունի իբրեւ մարզիկ-մարզիչ Տերպի Քաունթի տեղափոխուած էր 2020-ին, մարզիկներու ձմեռնային փոխանցման ընթացքին:

Ան 2004-2017 ժամանակամիջոցին մաս կազմած է Մանչեսթըր Եունայթըտի, իսկ 2003-2018-ին` Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբին:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )