Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թող Լոյս Իջնի Գառնիկ Մկրտիչեանի Շիրիմին

January 9, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

ՀՄԸՄ-ի սգակիր իմ սիրելի քոյրերին ու եղբայրներին,
Մկրտիչեան ընտանիքի բոլոր անդամներին,
Լիբանանի հայ համայնքի իւրաքանչիւր վշտակիր անդամի

Արցունքները խեղդում են կոկորդս, ցաւը պարուրել է հոգիս, քանզի Գառնիկի մասին պէտք է գրեմ անցեալ ժամանակով:

Անկարող եմ նկարագրել սրտիս մորմոքն ու հոգեկան ապրումներս, երբ ստացաանսպասելի ու անհաւատալի բօթը մեր այնքա՜ն սիրելի, ազգային գործիչ  Գառնիկի մահուան մասին:

Խորապէս վշտակցում եմ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Մկրտիչեան ընտանիքի, հարազատների, այլեւ ողջ հայ համայնքի, նրան ճանաչողների համար:

Այս ծանր ու դժնի օրերին, ողբի ու որբի Հայաստանում, վշտի, արեան ու արցունքի անտակ ծովում, երբ ալեկոծուած է հայ ժողովուրդը, երբ կրել ենք ցաւալի պարտութիւն, ունեցել անչափ թանկ կորուստնէր, վիրաւոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտուել ու անդամահատուել է  երեսուն տարուայ մեր համազգային հպարտութիւնը` հայոց սրբազան Արցախ աշխարհը,  գիտեմ, թէ ինչպիսի՜ հոգեկան խռովք ու տագնապ էր ապրում  այդքան հայրենասէր, այդքան մարդասէր, ջերմ ու պայծառ անհատը: Արժանաւոր հայորդին տառապում էր համազգային ցաւի ու վշտի պայմաններում, Արցախի ծուէն-ծուէն լինելու մասին լուրերը լսելիս: Նա զանգահարում էր եւ  անընդհատ լաւ լուրի էր սպասում Արցախից, բայց, աւա՜ղ․․․գառնիկ Մկրտիչեանը պարզապէս ապրում էր Հայրենիքի հոգսերով ու խնդիրներով: Ես տեսել եմ նրա հրճուանքը` Հայաստանի եւ Արցախի նուաճումների մասին լսելիս, զգացել նրա ուրախութիւնն ու հպարտութիւնը` Մայր Հայրենիքի իւրաքանչիւր յաջողութեամբ: Անհաւանական է, որ այդքան խելացի ու պայծառ, այդքան կենսասէր, այդքան ազգասէր ու հայրենասէր գործիչնայսօր մեզ հետ չէ:

Բնութիւնը չափազանց շռայլ էր գտնուել  նրա նկատմամբ` օժտելով մարդկային առինքնող հմայքով, այլոցոգեշնչելու եւ ի գործ մղելու բացառիկ ունակութեամբ, անսահման բարութեամբ ու վսեմ առաքինութիւններով:

Գառնիկ Մկրտիչեանի անուն-ազգանունը ոսկէ տառերով  կը գրուի ՀՄԸՄ-ի պատմութեան մէջ: Նա իր պատանեկան, երիտասարդական եւ հասուն կեանքը նուիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեանը, իր գործունէութեամբ նպաստեց հայ  երիտասարդների սկաուտական  շարժման զարգացմանն ու աշխուժամանը: Նրա ատենապետութեան տարիներին առաւել ծաղկում ապրեց ՀՄԸՄ-ը, հիմնուեցին տարածքային միութիւններ Եւրոպայում, Ռուսաստանում: Հիանալ կարելի էր, թէ ինչպէս էր ընկեր Գառնիկը խնամքով եւ ոգեւորութեամբ, իր ընկերների հետ նախապատրաստում ՀՄԸՄ 100-ամեայ յոբելեանը: 2018 թուականին գրեթէ բոլոր հայկական համայնքներում տեղի ունեցան համահայկական այդ ամենախոշոր կազմակերպութեան 100-ամեակին նուիրուած բազում միջոցառումներ:

Գառնիկը ծրագրում էր ու կատարում, հետեւողական էր ու կարգապահ,  խստապահանջ էր իր եւ իր ընկերների հանդէպ, աշխատասէր էր ու պատասխանատու, միաժամանակ, չափազանց բարի էր, ազնիւ ու մարդասէր: Ընկեր Գառնիկը հզօր, կենսասէր ու  աշխոյժ   անձնաւորութիւն էր, հոգով շռայլ,  մարդկային բարձր  որակներովօժտուած անհատ:

Նրա հետ  իրականացրած մեր բազում ծրագրերն ունենում էին լայն տարածում  եւ մեծ արձագանք երիտասարդների շրջանում եւ ծառայում էին իրենց նպատակին: Նա լաւ ընկեր էր, հոմեթմենական իսկական եղբայր, լուսաւոր ՄԱՐԴ, վստահելի բարեկամ, ում հետ ցանկացած հարց կարող էի քննարկել ու խորհրդակցել: Ցաւալի է, որ այլեւս չկայ հայրենասէր հայը, հոգատար ու նուիրեալ ամուսինը, բացառիկ հայրը, սիրասուն պապիկը, հաւատարիմ ու վստահելի ընկերը, համայնքի արժանաւոր զաւակը․․․

Համոզուած եմ, որ Գառնիկի անունը երբեք չի բացակայի համայնքային կեանքից, նրան ճանաչողների յիշողութիւնից:

Նա ի Տէր ննջելուց յետոյ եւս կը շարունակի իր հոգեւոր ներկայութիւնը, կը շարունակի ապրել իր երեխաների մէջ, ՀՄԸՄ-ի հզօր ընտանիքի անդամների սրտում ու մտքում, հարազատների եւ ընկերների,  նրան ճանաչող մարդկանց յիշողութիւններում:

Գիտեմ, որ  մեր ազնիւ ու ժպտերես  եղբօր հոգին լոյս է դարձել եւ վերեւից ժպտալու է մեզ, նաեւ բարեխօս է լինելու իր ընտանիքի, հայ համայնքի, մեր եկեղեցու, ժողովրդի եւ պետութեան համար:

Թող լոյս իջնի Գառնիկ Մկրտիչեանի շիրիմին:

Յարգա՜նք ու խոնարհում նրա պայծառ յիշատակին:

Սգում եմ Ձեզ հետ միասին, կիսում եմ  Ձեր վիշտը:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի»։

 Խորին յարգանքով եւ վշտակցութեամբ`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Նախորդը

Ժողովուրդի Եւ Գաղափարի Մարտիկը. Գառնիկ Մկրտիչեանի Արեւոտ Ստուերին…

Յաջորդը

Յակոբ Տէր Խաչատուրեան․ Մեզմէ Շատ Կանուխ Բաժնուեցաւ Մեր Ազնիւ Ընկեր Գառնիկ Մկրտիչեանը

RelatedPosts

Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Անդարձ Տարիներ, Սքանչելի Վերյիշումներ (ՀՅԴ ԼԵՄ-ի «Արաբօ» Մասնաճիւղի 50-Ամեակին Առիթով)

October 19, 2026
Երբ Ծիծաղը Կը Լեցնէ Թատերասրահը… Թատրոնի Յաջողութիւ՞ն, Թէ՞ Հանդիսատեսի Ճաշակի Հարց
Անդրադարձ

Երբ Ծիծաղը Կը Լեցնէ Թատերասրահը… Թատրոնի Յաջողութիւ՞ն, Թէ՞ Հանդիսատեսի Ճաշակի Հարց

October 19, 2026
Աշակերտներու Փափուկ Հմտութիւնները Արհեստական Բանականութեան Դարաշրջան
Անդրադարձ

Աշակերտներու Փափուկ Հմտութիւնները Արհեստական Բանականութեան Դարաշրջան

October 19, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.