Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պատերազմին Մասնակցած Ջաւախցի Կամաւորը…*

December 12, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գրեց՝ ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ
Դեկտեմբեր 9, 2020

«Սեւ Յովազ» ջոկատի հետ Արցախեան առաջնագիծ մեկնած Ջաւախցի Մաքսիմ Արզումանեանին վրացի սահմանապահները թոյլ չեն տուել վերադառնալ տուն: Նա Նոյեմբեր 29-ին Սադախլոյի (Բաւրայի անցակէտը չի սպասարկւում  համավարակի պատճառով) անցակէտով ցանկացել է վերադառնալ Նինոնցմինտա՝ ընտանիքի մօտ, սակայն վրացի սահմանապահները նրան ինը ժամ  սպասեցնելուց յետոյ, տուել են Վրաստանի ներքին գործերի նախարարութեան՝ Մաքսիմի մուտքը Վրաստան արգելող փաստաթուղթ:

Այդ փաստաթղթում սակայն, ոչ մի յստակացում չկայ, թէ ինչու են արգիլում  Մաքսիմ Արզումանեանի մուտքը Վրաստան, որտեղ կացութեան կարգավիճակով վերջինս բնակում էր իր ընտանիքի հետ: Մաքսիմի ընտանիքը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ ինքը ՀՀ-ի, սակայն մշտական կացութեան կարգավիճակով բնակւում է Նինոցմինդայում:

Մաքսիմը Հայաստան էր եկել Հոկտեմբերի սկիզբին՝ Արցախեան պատերազմին կամաւոր մասնակցելու նպատակով:

Մաքսիմը Կարատէի (karate) մարզիչ է Վրաստանում շուրջ 15 տարի եւ արդէն 3 տարի է՝ Նինոծմինդայում բացել է իր սպորտային ակումբը՝ «Կլուբ Մաքս»-ը: Իր միջոցներով տարածք է վարձակալել, վերանորոգել ու կահաւորել է, որպէսզի ջաւախցի երեխաները մարզուելու,  տարբեր սպորտաձեւեր սովորելու հնարաւորութիւն ունենան:

«Ես աշխատում եմ Վրաստանի սպորտային ոլորտում, Բազկամարտի Ֆեդերացիայի անդամ եմ, տարածք եմ վարձակալում, դպրոց եմ պահում, հիմա այդ ամենն ի՞նչ պէտք է լինի»,- հարցնում է Մաքսիմ Արզումանեանը:

Մաքսիմը դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանութիւն, Վրաստանի խորհրդարանի ջաւախցի պատգամաւոր Սամուէլ Մանուկեանին, որպէսզի ճշտեն, թէ ինչու են արգելել իր մուտքը դէպի տուն: Առայժմ ոեւէ մէկից դրական արձագանգ չի ստացել: Դեսպանութիւնը խոստացել է զբաղուել դրանով:

Վրաստանում հայկական հիւպատոսարանից «Հետք»-ին յայտնեցին, որ արդէն իսկ սկսել են զբաղուել Մաքսիմ Արզումանեանի՝ Վրաստան մուտքն արգելելու հարցով: 10-ը օրուայ ժամկէտով կարող են նաեւ բողոքարկել այդ որոշումը: Այս պահին փորձում են յստակացնել արգելքի պատճառները եւ հնարաւոր բողոքարկման ձեւաչափերը:

Մաքսիմն ասում է, որ եթէ իր մուտքի հարցը չլուծուի, մեկնելու է Մոսկուա՝ աշխատելու, իսկ աւելի ուշ իր ընտանիքին եւս դուրս կը բերի Ջաւախքից, քանի որ այլ ելք չունի:

 

*Գրութիւնը լոյս տեսած է «Հետք»-ի Դեկտեմբեր 3, 2020 –ի համարին մէջ:

 

Նախորդը

Նշմար. Էրտողան Եւ Ալիեւ Կը Սպառնան, Իսկ Մե՞նք…

Յաջորդը

«Սեւրի Դաշնագրին Բազմաթիւ Յօդուածներու Հիման Վրայ Կառուցուած Են Մեր Իրաւաքաղաքական Կռուանները» Հաստատեց Դոկտ. Արմէն Մարուքեան

RelatedPosts

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը
Անդրադարձ

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը

November 3, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Գիրքերու Մտերմութեան Մէջ. «Խանձուած Օրերը» (Հեղինակ` Պերճուհի Բարսեղեան)

November 3, 2026
Լիբանանի  Մէջ   Օտարներու Պատերազմին 50-րդ  Տարելիցը
Անդրադարձ

Խաղաղութիւն` Պետականութեան Հաշուո՞յն

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.