Լիբանանի Ճատրակի Ֆետերասիոնի Ընտրութիւններ. ՀՄԸՄ-ի Ներկայացուցիչ Էլի Հուլիշեան Վերընտրուեցաւ Ֆետերասիոնի Անդամ

Ուրբաթ, 4 դեկտեմբերին, Քամիլ Շամունի անուան Մարզական աւանին մէջ տեղի ունեցան Լիբանանի ճատրակի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները:

Մրցակից կազմի չգոյութեան պատճառով, թեկնածու ներկայացած բոլոր անձերն ալ մաս կազմեցին նոր ֆետերասիոնին:

ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Էլի Հուլիշեան վերընտրուեցաւ ֆետերասիոնի անդամ:

Ընտրութենէն ետք տեղի ունեցաւ պաշտօններու բաժանում` հետեւեալ ձեւով.

Խալետ Պատիհ (նախագահ), Հապիպ Խալիլ (փոխնախագահ), Տիգրան Զէյթճեան (փոխնախագահ), Մոհամետ Պըլիք (ընդհանուր քարտուղար), Ռաուատ Համմուտ (գանձապահ), Իմատ Ապու Խալիլ (հաշուապահ), Էլի Հուլիշեան, Ալի Ժաուիշ, Էլի Խէյրալլա, Ալի Հայտար եւ Հիւսէյն Համմուտ (խորհրդականներ):

Նշենք, որ նոր ֆետերասիոնը պիտի պաշտօնավարէ յառաջիկայ չորս տարիներուն ընթացքին:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )