«Լա Լիկա». Ռէալ Մատրիտ Յաղթեց, Պարսելոնա Պարտուեցաւ

 

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա Լիկա»-ի 12-րդ հանգրուանի հանդիպումները:

Երկրին գործող ախոյեանը` Ռէալ Մատրիտ եւ փոխախոյեանը` Պարսելոնա, իրենց մրցումները կատարեցին օտար դաշտերու վրայ:

Մայրաքաղաքի կազմը, որ այցելեց Սեւիլլայի դաշտը, արձանագրեց 1-0 արդիւնքով յաղթանակ մը: Մրցումին միակ կոլը նշանակուեցաւ Եասին Պունուի կողմէ, սխալմամբ` իր բերդին մէջ (56-րդ):

Իսկ Պարսելոնա, որ հիւրը եղաւ նոր Ա. դասակարգ բարձրացած Քատիսի, կրեց 2-1 արդիւնքով պարտութիւն մը: Մրցումին կոլերը նշանակեցին Ալվարօ Խիմենես (Քատիս` 8-րդ), Փետրօ Ալքալա (Քատիս` 57-րդ, սխալմամբ` իր բերդին մէջ) եւ Ալվարօ Նեկրետօ (Քատիս` 63-րդ):

Նշենք, որ այս պարտութիւնը Պարսայի համար եղաւ տարեշրջանի չորրորդը:

Ռէալ Մատրիտ ցարդ կրած է երեք պարտութիւն:

Իր կարգին, յաղթանակ արձանագրեց մատրիտեան այլ կազմ մը` Աթլեթիքօ Մատրիտ, որ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ռէալ Վայատոլիտը: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Թոմաս Լեմար (56-րդ) եւ Մարքոս Լիորենթէ (72-րդ):

«Լա Լիկա»-ի խումբերուն մէջ Աթլեթիքօ Մատրիտ միակ խումբն է, որ ցարդ կը մնայ անպարտելի:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )